Դերսիմ. երկուհազարամյա այլախոհության տարածքը. Հրանուշ Խառատյան

Դերսիմ. երկուհազարամյա այլախոհության տարածքը. Հրանուշ Խառատյան

Ըստ ականատեսների՝ հայ կամ ալևի տարանջատում չեն կատարել, սակայն համընդհանուր կարծիքի համաձայն՝ նախ թիրախ են ընտրված եղել հայերը: 1915 թ. փրկված Վարդենիկ գյուղը հիմնահատակ ոչնչացվել է: 1938 թ. հետո ողջ հայերն ալևիացվել են: 1944 թ. հետո կենդանի մնացածները, երիտասարդները, անգամ եթե ընտանիք չեն ունեցել, միայնակ վերադարձել են իրենց գյուղեր՝ այդուհետ ապրելով որպես ալևի: Անգամ հայ բառից են վախեցել: Բազմաթիվ հայկական գյուղեր դարձել են աշիրեթների մի մաս: Ընտանիքում հայերեն խոսելն անգամ արգելված է եղել: Նույնիսկ երեխաները չեն իմացել, որ իրենց ծնողները հայերեն են իմացել: Ընտանիքները ջանացել են իրենց երեխաների ներկայությամբ հայերեն չխոսել:

Մարդիկ սկսեցին նկատել, որ և՛ հայկականությունը, և՛ ալևիականությունը փորձանքի պես մի բան է: Մարդիկ իրենց գնացած վայրերում իրենց արմատների մասին ոչինչ չէին ասում: Ընդհանրապես օգտագործում էին «դերսիմցի եմ» արտահայտությունը: Սկսեցին նման ինքնություն կառուցել: Այս գործընթացում աշիրեթային կապերն ընդհատվեցին: Անգամ սկսեց իրենց գյուղ վերադարձածների հողերի հետ կապված բախումներ տեղի ունենալ:

Մեկնաբանություններ

Մեկնաբանել

Share Button

Դիտեք նաև՝

2 Մեկնաբանություն

  1. Արտակ

    Շնորհակալություն, շատ հետաքրքիր էր
    փաստորեն ինչպես գրված է անգլերեն վիքիում, ալեվիների կրոնը սուֆիզմի տարիկա է, հա՞, կամ սուֆիզմի ուժեղ ազդեցության տակ է գտնվում, թե՞ ինչ որ բան սխալ եմ հասկացել
    https://en.wikipedia.org/wiki/Alevi
    եթե այո, ապա , դա շատ հետաքրքիր է, ու էլի ձեր ասած կրոնական հանդուրժողականության մասին է խոսում

Մեկնաբանել

Your email address will not be published. Required fields are marked *