Ի՞նչ է ժողովրդավարությունը. Ջոն Դան

Ի՞նչ է ժողովրդավարությունը. Ջոն Դան

«Դեմոկրատիա» բառը դարձել է մարդկային լեզուների պատմության մասը հավանաբար 25000 տարի առաջ, և այն պատմության մաս դարձավ՝ ներկայացնելու մի համայնքի քաղաքական կարգավորումները: Այդ համայնքը ժամանակակից պետություններից իսկապես տարբերվում էր, ուներ հստակ քաղաքական կարգավորումներ: «Դեմոկրատիա» բառն արտահայտում էր այդ հստակ քաղաքական կարգավորումները, որոնց միջոցով այդ ոչ մեծ համայնքի քաղաքացիները ղեկավարում էին համայնքը, որոշում, թե արդյո՞ք համայնքը պետք է մասնակցի պատերազմի, թե՝ ոչ, կամ էլ խաղաղություն կնքի, որոշի` ինչպիսին պետք է լինեն օրենքները…

Քանի որ այդ բառն արտացոլում էր հստակ քաղաքական փորձ, այն ի սկզբանե այլ լեզուների կրողների և երկրների համար ոչինչ չէր նշանակում: Այդ բառը մնացել է լեզուների պատմության մեջ ոչ թե այն պատճառով, որ մարդիկ հիացել են այդ համայնքի քաղաքակական ավանդույթներով, այլ այդ քաղաքական ավանդույթները քննադատող մտավորականների շնորհիվ:  Քսաներորդ դարի ընթացքում մարդկային մեծ համայնքների մեծամասնությունը, քաղաքական տեսանկյունից կազմակերպված մարդկային համայնքները որոշեցին ձևակերպել, թե ինչու են կառավարվում այնպես, ինչպես ես կառավարվում հենց այդ բառի միջոցով: Այն միավորել, կարելի է ասել՝ մոնոպոլիզացրել է հավանական հիմքերը, որոնցով հնարավոր է կառավարել և կառավարել լեգիտիմորեն` արդարացված:

Երբ «դեմոկրատիա» բառն առաջին անգամ օգտագործվեց Հին Աթենքի քաղաքական ավանդույթների մասին խոսելու համար, այն անհեթեթ պնդում չէր, քանի որ իսկապես իրական էր. Հին Աթենքի քաղաքացիները կայացնում էին իրենց համայնքի համար մեծ որոշումներ` որոշելով` ինչ պետք է տեղի ունենա, երբ պետք է լիներ պատերազմ կամ խաղաղություն, ինչ էր օրենքը թելադրելու: Նրանք էին կայացնում այդ որոշումները` անձամբ հանդիպելով միմյանց հետ, վիճելով՝ նրանք կայացնում էին այդ որոշումները: Նրանց վիճաբանությունների արդյունքները դառնում էին իրենց քաղաքական համայնքի որոշումները:Յուրաքանչյուր ժամանակակից դեմոկրատիա այսօր պնդում է, որ իր քաղաքական կառավարման կառուցվածքը որոշվում է նույն կերպ, նույն սկզբունքներում: Դե իրականում երբեք նույն կերպ չի որոշվում, հետևաբար չի կարող ունենալ նույն պատճառաբանությունը…

Մեկնաբանություններ

Մեկնաբանել

Share Button

Դիտեք նաև՝

Մեկնաբանել

Your email address will not be published. Required fields are marked *