Հետազոտություն մարդկային ըմբռնողության վերաբերյալ. Դեյվիդ Հյում

Հետազոտություն մարդկային ըմբռնողության վերաբերյալ. Դեյվիդ Հյում

2003թ. «Տիգրան Մեծ» հրատարակչության կողմից տպագրվեց Դեյվիդ Հյումի աշխատությունը: Անգլերենից թարգմանությունը, առաջաբանը՝ «Դեյվիդ Հյում. կասկածի և համեստության սահմանագծին», ծանոթագրությունները` Վարդան Ազատյանի: Խմբագիր` Մ. Հարությունյան: Երևան: LXIX+239 էջ:

Գրքի հանձնարարականը

Հայ ընթերցողի ուշադրությանն է ներկայացվում 18-րդ դարի շոտլանդացի փիլիսոփա, պատմաբան և տնտեսագետ, ռադիկալ էմպիրիզմի, սկեպտիցիզմի և նատուրալիզմի ներկայացուցիչ  Դեյվիդ Հյումի (1711-1776)  «Հետազոտություն մարդկային ըմբռնողության վերաբերյալ» փիլիսոփայական աշխատությունը, որտեղ վերանայված են լուսավորական գաղափարաբանության որոշ կանխադրույթներ, հատկապես՝ մարդկային բանականության ամենազորության մասին: Նրա ըմբռնմամբ՝ իրականությունը սոսկ «տպավորությունների» հոսանք է, որոնց պատճառներն անհայտ և անհասկանալի են: Նա զարգացրել է օգտապաշտության (ուտիլիտարիզմի) տեսությունը: Հյումի հայացքները որոշ ազդեցություն են ունեցել Լուսավորության ճգնաժամի շրջանի անգլիական գրականության վրա:

Մեկնաբանություններ

Մեկնաբանել

Share Button

Դիտեք նաև՝

1 Մեկնաբանություն

  1. Վարդան Ազատյան

    Ուրախ էի տեսնել այս գրքի մասին պատրաստված նյութը: Սակայն ցավով բացահայտեցի, որ Հյումին ու նրա փիլիսոփայությունը ներկայացնող «հանձնարարականը» ոչ միայն համարժեք պատկերացում չի տալիս Հյումի փիլիսոփայության մասին, այլև պարունակում է բացահայտ սխալներ: Հյումը «անգլիացի փիլիսոփա» չէ, նա շոտլանդացի փիլիսոփա է: Հյումը «սուբյեկտիվ իդեալիստ» չէ․ այս բնորոշումը Հյումի՝ խորհրդային քննադատության պիտակավորումն է: Նման հակիրճ տեղակատվության համար ավելի լավ կլիներ դիմել ցանցում գոյություն ունեցող անգլիալեզու աղբյուրներին, կամ պարզապես օգտվել հայերեն թարգմանության սկզբում զետեղված գրքի նկարագրությունից, ինչպես, ի դեպ, արվել է Բերկլիի «Տրակտատի» համանման նյութի պարագայում: Խնդրում եմ՝ վերանայեք «հանձնարարականը»:

Մեկնաբանել

Your email address will not be published. Required fields are marked *