Մարինե Կարոյան, Ռուբեն Արևշատյան. Դադա 100+

Մարինե Կարոյան, Ռուբեն Արևշատյան. Դադա 100+

Ապրիլի 30-ին, ժամը 19:00
«ԱԿՈՒՄԲ» – “The Club”

Անարատ Մանրէ – Virgin Microbe

1.Ֆ.Պիկաբիա/Է.Սաթի/Ռ.Քլեր – Entr’Acte
Entr’acte (1924) Ռենե Քլերի 20 րոպե տևողությամբ ֆիլմն է, որը ստեղծվել է որպես Ֆ.Պիկաբիայի «Relâche» բալետի սինեմատիկ անտրակ/ընդմիջում։ Բալետի երաժշտության հեղինակը Է. Սաթին է։ Վերնագիրը մտածված էր որպես դադաիստական կատակ, քանի որ «relâche» Ֆրանսերեն բառը օգտագործվում է պաստառների վրա, երբ շոուն չեղյալ է համարվում, կամ թատրոնը փակվում է։ Տեսախցիկի դիմաց հայտնվում են Ֆրենսիս Պիկաբիան, Էրիկ Սաթին, Մեն Ռեյն ու Մարսել Դյուշանը։

2.Մեն Ռեյի և Տրիստան Ցառայի պոեզիան՝ Մայորի ցեղախմբի երգի ուղեկցությամբ /ֆիլմ/

3.Արսեն Աբրահամյան – «Կակոֆոնիա»
/հանրային պերֆորմանս/

4.«ԴԱԴԱ 100+» Փառատոնի բացում
/Մարինե Կարոյան – Փառատոնի գեղարվեստական ղեկավար/

5. Մարսել Դյաուշան – “Sculpture Musicale (Երաժշտական քանդակ)” Ջոն Քեյջի կատարմամբ
«Տարբեր վայրերից եկած երկար ձայներ, որ ստեղծում են ձայնային քանդակ» – Մ. Դյուշան

6.Արմեն Հայաստանցի – «Ռադիո Երևան»Armen Ohanyan – “Radio Yerevan”
Հեղինակը նորովի վերընթերցում է հատվածներիր «Ռադիո Երեւան» պատմվածքից /ձայնային պոեզիա/

7. Ֆերնան Լեժե – «Ballet Mecanique»

Ballet Mécanique (1923-24)-ը դադաիստական ֆիլմ էոր մտահղացվել, գրվել և համակարգվել է Ֆերնան Լեժեի կողմից՝ համագործակցությամբ ռեժիսոր Դուդլեյ Մըրֆիի և արվեստագետ Մեն Ռեյի։ Հիմքում ամերիկացի կոմպոզիտոր Ջորջ Անթեյլի երաժշտությունն է։ Ֆիլմը համարվում է վաղ փորձարարական կինեմատոգրաֆի գլուխգործոցներիցմեկը։

8. Ֆրանսուա Դյուֆրեն – «Batteries Vocales»
Հեղինակը ԴԱԴԱ ավանդույթով հետազոտում է ձայնը՝ որպես աղմուկի աղբյուր։

9. Գրիգոր Խաչատրյան, Նազարեթ Կարոյան, Ռուբեն Արևշատյան – «Գրողի ծոց» /ծաղրի պերֆորմանս/

Պերֆորմանսը Գ.Խաչատրյանի «Գրողի ծոցը» խորագրով տեքստի կոլեկտիվ ընթերցումն է։
Գրողների անուններով փողոցների ցանցը ծածկում է Երևանի մեծ մասը՝ մայրաքաղաքի քարտեզի վրա գրանցելով գրականության գերակայությունը իրականության հանդեպ։ Գեղարվեստական տեքստի հեգնական խաղարկումով արվեստագետը գալիս է խնդրականացնելու հայկական մշակութային քաղաքական մտքի կտրվածությունը իրականությունից ։

10. Ջոն Քեյջ – «Living Room Music»

Ստեղծագործությունը բաղկացած է չորս մասից՝ «Սկսել», «Պատմություն», «Մեղեդի» և «Վերջ»։ Կատարողին Քեյջը առաջարկում է օգտագործել ցանկացած կենցաղային առարկա կամ այլ գործիքներ, այդ թվում՝ ամսագրեր, ստվարաթուղթ, պատուհանիփայտե շրջանակ, և այլն։
Առաջին և վերջին մասերը որոշակի հարվածային գործիքների համար են։ երկրորդ մասում կատարողները վերածվում են խոսքի քառյակի, երաժշտությունը ամբողջությամբ հիմնվում է Գերթրուդա Շտայնի «Աշխարհը կլոր է» կարճ բանաստեղծության վրա։ Երրորդ մասում երաժշտական գործիքը ընտևում է կատարողը։

Լի-Լու Գորդոն Ֆոքս – Վիզուալ ձևավորում

Մեկնաբանություններ

Մեկնաբանել

Share Button

Դիտեք նաև՝

Մեկնաբանել

Your email address will not be published. Required fields are marked *