Բովանդակության վերլուծությունը՝ որպես սոցիոլոգիական մեթոդ. Սյուզաննա Բարսեղյան

Բովանդակության վերլուծությունը՝ որպես սոցիոլոգիական մեթոդ. Սյուզաննա Բարսեղյան

Խոսելով սոցիոլոգիական մեթոդների մասին՝ առաջին հերթին պատկերացնում ենք հարցման մեթոդները, և շատ հաճախ ասելով սոցիոլոգիա՝ մարդիկ ասոցացնում են հարցումների հետ, սակայն հարցումները սոցիոլոգիան բնութագրող և գիտության մեջ կիրառելի միակ մեթոդը չի: Կան շատ հիմնախնդիրները, սոցիալական ֆենոմեններ, երևույթներ, գործընթացներ, որոնք հնարավոր չէ հարցման մեթոդով վերհանել, անգամ հնարավորության դեպքում էլ` ոչ ամբողջական:  Այս պարագայում օգնության են գալիս այլ մեթոդներ, որոնց թվին կարող ենք դասել տեղեկատվության հավաքագրման փաստաթղթղերի ուսումնասիրման մեթոդները: Դրանց շարքում կարող ենք առանձնացնել կոնտենտ անալիզը,որը թույլ է տալիս դուրս հանել փաստաթղթում առկա տեղեկատվությունը, նրա թաքնված կողմերը, որոնք առաջին հայացքից ուսումնասիրողին կամ ընթերցողին տեսանելի չեն: Փաստաթուղթ ասելով՝ նկատի ունենք ցանկացած տեղեկատվություն, որը կարող է լինել թերթերում, ամսագրերում, գեղարվեստական ֆիլմերում կամ տեսաձայնագրություններում, հեռուստատեսային և ռադիոհաղորդումներում, արվեստի գործերում և այլուր:

Կոնտենտ անալիզի կարևոր առանձնահատկություններից մեկը, ինչի շնորհիվ հարցման մյուս մեթոդներից այն տարբերվում է,  այլ երևույթների հետ փոխկապակցվածությունը գտնելն է: Սրա հետ կապված  մի հետաքրքիր հետազոտություն կա. թվում է, թե իրար հետ որևէ կապ չունեցող երկու երևույթներ՝ դոլարի փոխարժեքի տատանումը և զանգվածային լրատվամիջոցներում բառապաշարի փոփոխությունները: Պարզվում է, որ ագրեսիվությունը, սթրեսային իրավիճակները ավելի մեծաքանակ են դառնում, երբ դոլարի փոխարժեքի տատանում է տեղի ունենում:

 

Մեկնաբանություններ

Մեկնաբանել

Share Button

Դիտեք նաև՝

8 Մեկնաբանություն

  1. Maria

    Ցավոք սրտի, բանախոսը չի տարբերում փաստաթղթերի վերլուծության 3 լիովին տարբեր սոցիոլոգիական մեթոդներ, այն է՝ ավանդական փաստաթղթերի վերլուծություն (որակական մեթոդ), կոնտենտ-վերլուծություն (բովանդակային, բուն քանակական մեթոդ!) և դիսկուրս-վերլուծություն (դիսկուրսի, այսինքն՝ սոցիալական համատեքստում առկա վերբալ հաղորդակցության հատուկ սոցիալ-լեզվաբանական վերլուծություն)։ 🙁

    1. Սյուզաննա Բարսեղյան

      Հարգելի Մարիա
      Հաղորդման մեջ խոսվում է փաստաթղթերի վերլուծության միայն մեկ մեթոդի` բովանդակության վերլուծության  մասին (խոսքի սկզբում հստակ ասվում է, որ փաստաթղթերի վերլուծության մեթոդներից առանձնացնում ենք և խոսելու ենք միայն կոնտենտ անալիզ մեթոդի մասին), հետևաբար` խնդիր չէր դրված խոսել փաստաթղթերի ուսումնասիրման մյուս` ավանդական մեթոդի մասին և տարանջատել դրանք: 
      Ինչ վերաբերվում է բովանդակության վերլուծությանը, ապա, տարանջատում են (մեթոդի մասին վերջին տասնամյակների արևմտյան գրականության մեջ) որակական և քանակական բովանդակության վերլուծություն (qualitative content analysis և quantitative content analysis).
      Իսկ դիսկուրս վերլուծությունը (discourse analysis) փաստաթղթերի ուսումնասիրման մեթոդ չէ: Դիսկուրս անալիզի նպատակը դիսկուրսի ուսումնասիրումն է: Անշուշտ, դիսկուրսը կարող է արտահայտվել նաև փաստաթղթերում, բայց ոչ միայն: 

      1. Maria

        Հարգելի Սյուզաննա,
        Կոնտենտ-վերլուծությունը՝ (նույնը՝ բովանդակային փաստաթղթերի վերլուծություն, նույնը՝ content analysis)՝ դա ՔԱՆԱԿԱԿԱՆ մեթոդ է, այն չի կարող դիտվել որպես որակական, ունի իր մեթոդաբանությունը և տեխնիկան, իսկ երկրորդ մեթոդը՝ որակական փաստաթղթերի վերլուծությունը անվանվում է ԱՎԱՆԴԱԿԱՆ վերլուծություն (“контент-анализ не занимается собственно смыслом, а исключительно частотным распределением смысловых единиц в тексте, или по другому – анализом статистических закономерностей частотного распределения смысловых единиц в тексте” Аверьянов Л.Я. “Контент-анализ”, М., 2007, стр. 16).  Իսկ ինչ վերաբերում է դիսկուրս վերլուծությանը, ապա դիսկուրսը կարճ կարելի է սահմանել, որպես տեքստ, որը ներառված է որոշակի սոցիալական համատեքստի մեջ։ Այդ մեթոդը ավելի լայն է, քան նշված փաստաթղթերի վերլուծության մեթոդները։ Այն վերաբերում է ՏԵՔՍՏԻ վերլուծությանը, որտեղ հաշվի է առնվում սոցիալական համատեքստի վերլուծությունը՝ հատուկ տեխնոլոգիաների օգնությամբ։ Ի դեպ, դիսկուրս վերլուծությունը համարվում է որակական մեթոդ։

        1. Սյուզաննա

          Հարգելի Մարիա

          Վիճաբանությունը՝ կոնտենտ անալիզը քանակական է, թե որակական, սկսվել է դեռ 1950-ական թվականներին: Հետագայում այն բաժանվել է երկու մոտեցման՝ քանակական և որակական: 1970-ականներից սկսած շատ հեղինակներ զարգացրեցին հենց որակական կոնտեն անալիզը (Ritsert 1972, Mayring 1983, Ulich 1985, Hausser 1985, Mostyn 1985, Wittkowski 1994, Altheide 1996, Hsieh 2005 և այլն): 
          Ձեզ օգնելու համար մի քանի հղումներ կգրեմ, որոնցով կարող եք տեսնել, որ մեթոդի մասին գիտական գրականության մեջ այլևս վաղուց անվիճելի է քանակական կամ որակական լինելը (և՛-և՛): Ու այս երկու ուղղություններն ունեն իրենց կողմնակիցները, ինչպես նաև երկուսը միաժամանակ կիրառողները:
          https://www.poltext.org/sites/poltext.org/files/wesleyca1._23062009_112228.pdf
          http://www.qualitative-research.net/index.php/fqs/article/view/1089/2385
          http://depts.washington.edu/uwmcnair/chapter11.content.analysis.pdf
          http://www.iisgcp.org/glssn/Supplemental%20Reading%20on%20Coding%202.pdf

          Ավերյանովի գրքին քաջածանոթ եմ: Այո, նա համարում է կոնտենտ անալիզը քանակական մեթոդ, դա իր մոտեցումն է:
          Ի դեպ, ոչ ոք չասաց, թե դիսկուրս վերլուծությունը որակական չէ:

          1. Maria

            Հարգելի Սյուզաննա,
            Նախ շատ շնորհակալությո՛ւն հետաքրքիր նյութերի համար։ 
            Ցավոք, ևս մեկ անգամ կարող ենք համոզվել, որ բազմաթիվ անգլիալեզու հոդվածների հեղինակներ մեղմ ասած ոչ լավ են տիրապետում ընդունված սոցիոլոգիական մեթոդներին և շատ դեպքերում քննարկում են սոցիոլոգիայում արդեն վաղուց լուծված խնդիրներ։ Օրինակ՝ առաջին հոդվածի հեղինակ J․ J. Wesley -ն իր հոդվածում քննարկում է վաղուց սոցիոլոգիայում լուծված քանակական և որակական մեթոդների տարբերության խնդիրը, և անվանում է “qualitative content analysis” սոցիոլոգիայում վաղուց կիրառվող ավանդական մեթոդի հետ մեկտեղ արդեն 20 տարի կիրառվող դիսկուրս վերլուծությունը։ Ընդ որում, հեղինակը չի տարբերակում ավանդական փաստաթղթերի վերլուծությունը դիսկուրս վերլուծությունից ։ Մասնավորապես, “latent” aspects of COMMUNICATION” կատեգորիան՝ դիսկուրս վերլուծության կատեգորիա է, քանի որ անմիջական կապված է սոցիալական համատեքստի հետ։ Ըստ երևույթին, հեղինակը հավակնում է նույն տերմինով անվանել այդ 2 տարբեր մեթոդները։ Ի դեպ, այդ մեթոդների առավելությունները և թերությունները քննարկվել են սոցիոլոգիայում շատ վաղուց։ 
            Երկրորդ նշված հոդվածում բացահայտորեն դիսկուրս վերլուծությունը անվանվում է “qualitative content analysis”։ Մեջբերում եմ․ “Qualitative content analysis defines itself within this framework as an approach of empirical, methodological controlled analysis of texts within their context of communication, following content analytical rules and step by step models, without rash quantification”!!!  
            Ինչ վերաբերում է Hsiu-Fang Hsieh-ի հոդվածին, ապա դրա բովանդակությունը կարելի է ընդհանրապես չմեկնաբանել՝ կարդալով առաջին իսկ նախադասությունը․ “Content analysis is a WIDELY used QUALITATIVE research technique”  🙂 Նման իրավիճակ է դիտվում անհայտ հեղինակի կողմից գրված գրքի գլուխներից մեկում, որտեղ ամենաթարմ հղումը ունի մոտ 20 տարվա վաղեմություն (1995) 🙂 
            Ինչ վերաբերում է վերջին հոդվածում ներկայացված առողջապահության ոլորտի հետազոտությանը, ապա այնտեղ բազմաթիվ սոցիոլոգիայի տեսանկյունից մեթոդաբանական վիճելի դրույթներ և անճշտություններ կան։ Մասնավորապես, դրսևորում է 2 անճշտություն։ 1․ Դիսկուրս վերլուծության և «conversational analysis» –ի վերաբերյալ անտեղյակությունը, ընդ որում, Դերրիդայի «դեկոնստրուկցիան» սերտորեն կապված է դիսկուրս վերլուծության հետ; 2․ կոնտենտ-վերլուծության ընթացակարգում առկա կատեգորիաների չափման (կամ կոդավորման) փուլը նույնականացվում է որակական մեթոդի հետ։
            Ի դեպ, որպեսզի չառաջանա անորոշություն, նշեմ, որ քանակական մեթոդները ուղղված են տեղեկատվության զանգվածային ուսումնասիրությանը և նպատակ ունեն վերհանել վիճակագրական զանգվածին բնորոշ օրինաչափություններ, իսկ որակական մեթոդները ուղղված են հատուկ դեպքերի իմաստների և մեկնաբանությունների վերհանմանը։ Ըստ այդմ՝ հարացույցների տարբերության պատճառով քանակական մեթոդը չի կարող միաժամանակ լինել նաև որակական։ Ի դեպ, դիսկուրս վերլուծությունը՝ ՈՐԱԿԱԿԱՆ մեթոդ է։
            Համենայնդեպս, շնորհակալությո՛ւն հետաքրքիր քննարկման համար! :-*

  2. Սյուզաննա

    Հարգելի Մարիա

    Շնորհակալություն Ձեր մեկնաբանությունների համար:
    Եթե այդպես կարող եք քննադատել մեթոդի վերաբերյալ մշակումներ կամ մեթոդի կիրառմամբ ուսումնասիրություններ արած արևմտյան գիտնականներին  (համարելով, որ նրանք լավ չեն տիրապետում սոցիոլոգիական մեթոդներին (…?), բազմաթիվ անճշտություններ եք գտնում, ապա Դուք ինքներդ կիրառել եք մեթոդը և ունեք ուսումնասիրություններ կամ աշխատություններ? 
    Համենայն դեպս, ես գոնե բազմիցս կիրառել եմ մեթոդը տարբեր հետազոտություններում (գուցեև անճշտություններով…):

    Ձեզ էլ շնորհակալություն քննարկման համար:  Այլևս հարկ չեմ համարում շարունակել այն, քանի որ ես մնում եմ իմ տեսակետին:

    Հ.Գ. Ամենահետքրքիրն այս քննարկման մեջ նա էր, որ Դուք ամեն անգամ կրկնում եք՝ “Ի դեպ, դիսկուրս վերլուծությունը՝ ՈՐԱԿԱԿԱՆ մեթոդ է։” Գիտենք!!! Իսկ ով ասաց հակառակի մասին? )))

  3. Maria

    Հարգելի Սյուզաննա,
    Ինչպես ասում են․ “В спорах рождается истина” 🙂
    Այսինքն, հուսով եմ, որ քննարկումը ևս մեկ քայլ էր՝ ուղղված դեպի իսկության բացահայտումը։ Ինքս աշխատում եմ սոցիոլոգիական հետազոտությունների մեթոդաբանության ոլորտում, բազմիցս իրականացրել եմ տարբեր սոցիոլոգիական հետազոտություններ (մասնավորապես, կիրառելով փաստաթղթերի վերլուծության բոլոր մեթոդները, ներառյալ դիսկուրս վերլուծությունը), և միշտ ցանկացել եմ, որ սոցիոլոգիական գիտական գրագիտությունը առկա լինի անցկացվող հետազոտություններում, իսկ սիրողական մակարդակը, ցավոք, կարելի է հանդիպել ամենուրեք 🙁 
    Ըստ այդմ, շնորհակալությո՛ւն քննարկման համար։

    P.S. Իսկ ինչ վերաբերում է դիսկուրս վերլուծության որակական լինելուն, ապա, դա, ըստ երևույթին, թյուրիմացություն էր, քանի որ ինձ թվաց, որ Դուք ժխտում եք այդ փաստը, հարցնելով, թե ո՞վ ասաց, որ դա որակական է 🙂 Այստեղ հիշեցի Ա․ Պուշկինի առակը․ 
    Глухой глухого звал к суду судьи глухого,
    Глухой кричал: “Моя им сведена корова!” – 
    “Помилуй, – возопил глухой тому в ответ: – 
    Сей пустошью владел еще покойный дед”.
    Судья решил: “Чтоб не было разврата,
    Жените молодца, хоть девка виновата” 😀

    Ձեզ հաջողությո՛ւններ եմ ցանկանում!

  4. Սուսան

    Որքան հաճելի է, երբ մերօրյա «գաղջ» իրականությունում, նմանատիպ քննարկումների ես հանդիպում: Շնորհակալություն մեր սոցիոլոգիական գիտելիքների պաշարը համալրելու համար: Թեև ինչպես նշվել է մեկնաբանություններում այս վեճը` կապված կոնտենտ անալիզի որակական թե քանակական մեթոդ լինելու հետ, սոցիոլոգիային ուղեկցում է արդեն տասնամյակներ, այնուամենայնիվ երկու տեսակետներն էլ ընդունելի են, այնպես ինչպես փիլիսոփայության մեջ աշխարհի ստեղծման տարբեր հիմքերն են ընդունելի, և չկա հստակ սահմանում, թե կոնկրետ որ մոտեցումն է ճիշտ:

Մեկնաբանել

Your email address will not be published. Required fields are marked *