Սահմանադրական փոփոխության նախագծի մեկնաբանություն #7. Լևոն Գևորգյան

Սահմանադրական փոփոխության նախագծի մեկնաբանություն #7. Լևոն Գևորգյան

Գործող սահմանադրության 3-րդ հոդվածը հստակորեն արձանագրում է, որ պետությունը ապահովում է մարդու իրավունքների պաշտպանությունը գոյություն ունեցող միջազգային իրավունքի և սկզբունքների նորմերին համապատասխան: Այս դրույթը առաջարկվող սահմանադրության տեքստից հանված է: Առաջին հայացքից կարող է ստեղծվել տպավորություն, որ առաջարկվող սահմանադրության փաթեթը մարդու իրավունքների պաշտպանության ավելի լայն երաշխիքներ է արձանագրում, որովհետև, օրինակ, 81-րդ հոդվածում արձանագրված է, որ մարդու իրավունքների վերաբերյալ դրույթները պետք է մեկնաբանվեն միջազգային պայմանագրերը կիրառող միջազգային կառույցների պրակտիկայի լույսի ներքո, սակայն, երբ մենք հասկանում ենք, որ առաջարկվող փաթեթը ինկոռպոռացնում է միայն պայմանագրային դրույթները, հասկանալի է դառնում, որ միջազգային իրավունքի մի հսկայական ծավալ՝ սովորութային միջազգային իրավունքը, այսուհետև չի լինելու Հայաստանի հանրապետության ներպետական իրավական համակարգի բաղկացուցիչ մասը: Սա նշանակում է, որ տեսականորեն միջազգային պայմանագրերի դենոնսացիա է, այսինքն՝ միջազգային պայմանագրերից դուրս գալու պարագայում, որոնք վերաբերում են, մասնավորապես, մարդու իրավունքների ոլորտի շրջանակին, ՀՀ սահմանադրությունը մնալու է իրավական վակուումում…

Մեկնաբանություններ

Մեկնաբանել

Share Button

Դիտեք նաև՝

Մեկնաբանել

Your email address will not be published. Required fields are marked *