Քաղաքակրթություններ. Սմբատ Հովհաննիսյան

Քաղաքակրթություններ. Սմբատ Հովհաննիսյան

Կիկերոնը հետաքրքիր տարանջատում էր անում. քաղաքացու հասկացության մեջ նա տեսնում էր օրենքների մի ամբողջ համակարգ, որը ստեղծվել է մարդու կողմից՝ ի հակադրություն բնության: Քաղաքացուն նա հակադրում էր բարբարոսին, ով ապրում էր ավանդական, բնութենական օրենքներով: Սա համարվում էր դեռևս բարբարոսություն, որի կողքին արդեն գոյություն ուներ քաղաքային կյանքը, քաղաքային կարգը, որով հակադրություն էր ստեղծվել: Այս զարգացումը հետագայում արտահայտվելու էր զարգացման բոլոր հեռանկարներում (անգամ քրիստոնեության գաղափարաբանության ծիրում): Այս մասին իր ստեղծագործությունների մեջ խոսում է Ավգուստինոս Երանելին: Նա առաջ էր քաշել երկնային քաղաքի և երկրային քաղաքի հասկացությունը, որը մոտավորապես Կիկերոնյան տեսությունն էր, բայց մի հակադրությամբ. նա առաջ էր քաշում այն տեսանկյունը, որ քաղաքացին (ի տարբերություն բարբարոսի) երկնային քաղաքի քաղաքացին է, իսկ երկրային քաղաքացին, ըստ էության, նույն բարբարոսն է: Նրա պնդմամբ երկրային ամբողջ համակեցությունը բարբարոսական է:

Մեկնաբանություններ

Մեկնաբանել

Share Button

Դիտեք նաև՝

1 Մեկնաբանություն

  1. Pingback: [ARMSCOOP] Քաղաքակրթություններ. Սմբատ Հովհաննիսյան | :Բուն TV » Armenian Scientific Cooperation

Մեկնաբանել

Your email address will not be published. Required fields are marked *