(քաղաքացիական) ինքնություն և հանրակրթություն. Սաթենիկ Մկրտչյան

(քաղաքացիական) ինքնություն և հանրակրթություն. Սաթենիկ Մկրտչյան

Դպրոցական բոլոր դասագրքերում մենք տեսնում ենք, որ «…դարավոր պայքարից հետո մենք վերջապես կերտեցինք ազգային պետություն, անկախություն, ժողովրդավարություն, ինքնիշխանություն…» և այլն, բայց ուսումնասիրությունների արդյունքներն այլ բան են ասում: Հատկապես տարրական դասարաններում մենք տեսնում ենք, որ պետություն, պետականություն, քաղաքացիականություն հասկացությունները շրջանցված են: Իրավիճակը մի փոքր այլ է ավագ դասարաններում, բայց այնտեղ ևս քաղաքացիության դիսկուրսը տեղավորել են հասարակագիտություն առարկայի մեջ:

19-րդ դարի վերջի, 20-րդ դարի սկզբի արդիականացող Ֆրանսիայում պետականության ամրապնդման ճանապարհը հետևյալ կերպ էին տեսնում. հիմնական գաղափարները չորս սյուների վրա էին դնում.

1. Գրքերով, տեքստերով, դպրոցական վարժություններով քաղաքացուն ներարկվում էր, որ մարդը պարտավոր է կրթվել և հասուն տարիքում պարտավոր է նաև կրթության տալ իր զավակին:
2. Զինվորական պարտադիր ծառայություն: Պարտավորվածություն պաշտպանելու հայրենիքը: Այստեղ նաև բացատրվում էր, թե ինչու՞ է այդ հայրենիքը նրանց անհրաժեշտ:
3.Հարկերը կանոնավոր վճարելու դրույթ: Այս դրույթը ներարկվում էր դեռ տարրական դասարաններից՝ որպես պետականության կառուցման կարևորագույն նախապայման:
4. Մարդիկ պարտավոր են ճիշտ իշխանություն ձևավորել, քվեարկության գնալ, ընտրել ամենաարժանավորին:

Մեկնաբանություններ

Մեկնաբանել

Share Button

Դիտեք նաև՝

Մեկնաբանել

Your email address will not be published. Required fields are marked *