Քաղաքացիական գիտակցություն. Արման Ղարագուլյան (սոցիում #միտք)

Հայաստանը, յոթանասուն տարի շարունակ լինելով Խորհրդային ամբողջատիրական համակարգի մի մաս, մինչ այսօր էլ իր մեջ կրում է այդ հասարակարգի առանձնահատկությունները: Սոցիալական ապահովության, կյանքի նվազագույն մակարդակի և այլ երևույթների համար ԽՍՀՄ քաղաքացին բարձր գին էր վճարում. անհատական նորարական նախաձեռնությունների սահմանափակություն, գործող իշխանություններին լոյալություն և սոցիալական հարմարվողության պասիվ մեխանիզմներ:

Հետխորհրդային հասարակություններում առկա է սոցիալ-հոգեբանության մեջ հայտնի ձեռքբերովի անօգնականության համախտանիշը. անելանելիության զգացումից դրդված քաղաքացիները պատրաստ են մասնակից լինել ռեժիմի կողմից իրականացվող ցանկացած հանցագործության: Անօգնականության համախտանիշը զուգորդվում է սեփական գործողությունների հանդեպ քաղաքացիների թերահավատությամբ և պատասխանատվությունից հրաժարմամբ: Հայաստանում անհատական նախաձեռնությունները բխում են անհատական գոյատևման կենսափիլիսոփայությունից. չկան միասնաբար գործելու ու միասնական արդյունքի հասնելու միտումներ:

Ձեռքբերովի անօգնականության հիմնական երեք աղբյուրներն են մարդկանց սեփական ձախողված կենսափորձը, շրջակա մարդկանց կենսափորձը և հասարակական մակարդակում կանխորոշվածության և պասիվության մթնոլորտը: Պատերազմական իրավիճակն ու աղքատության բարձր մակարդակը պրոբլեմատիկ են դարձնում ազատ քաղաքացու երևույթի մասին:

Այլընտրանք կարող է լինել ինքնավար քաղաքացիներ դաստիարակելու սկզբունքը: Կրթության բազային մակարդակներից բացի (սովորել որոշակի նյութ կամ սովորել սովորելու ձևերը) կարևոր է սովորել սեփական այլընտրանքներ և մոտեցումներ գեներացնելու մեթոդները: Ինքնավար քաղաքացու ձևավորման գործում կարևոր է բոլոր հնարավոր միջոցներն օգտագործել, որպեսզի քաղաքացին գիտակցի, որ իր գործողությունները կարող են որոշակի նշանակալի արդյունքի  բերել: Քաղաքացիներին անհրաժեշտ է սովորել սեփական կարծիք ձևավորելու մշակույթը՝ ինքնուրույն գործելու և հանուն ընդհանուր նպատակների համագործակցության նոր տեսակներ ստեղծելու ձևերը: Այժմ Հայաստանում առկա է (հատկապես, երիտասարդության շրջանակներում) հասարակական շարժման աննախադեպ ակտիվություն, որի համարժեքը դժվար է գտնել այլ երկրներում:

Դիտեք նաև՝

Քաղաքի հիշողություն․ Ֆիրդուս | Անդրեյ Իվանով

Քաղաքի հիշողություն․ Ֆիրդուս | Անդրեյ Իվանով

🔹Ինչո՞ւ է Ֆիրդուսի վերակառուցման նախագիծը խնդրահարույց։🔹Ի՞նչ ներուժ ունի Ֆիրդուսը Երևանի համար։ «Քաղաքի հիշողություն» հաղորդաշարում ուրբանիստ Անդրեյ...

Ստամբուլյան կոնվենցիան ի ցույց | Գենդերային կարծրատիպերը Հայաստանում

Ստամբուլյան կոնվենցիան ի ցույց | Գենդերային կարծրատիպերը Հայաստանում

🔹Ի՞նչ է գենդերը, և ի՞նչ է գենդերային խտրականությունը։🔹Ինչո՞ւ է «գենդեր» բառը բացասաբար ընդունվում հայ հասարակությունում։🔹Ի՞նչ գենդերային...

#5 ԴիզԲիզ | Սննդի անվտանգություն

#5 ԴիզԲիզ | Սննդի անվտանգություն

🔹Ինչքա՞ն հաճախ է ապատեղեկատվությունը լինում միտումնավոր սննդի անվտանգության ոլորտում։🔹Իրազեկման ի՞նչ գործիքներ ունի տեսչական այս մարմինը, և արդյո՞ք...