Բռնություն երեխաների նկատմամբ. Անուշ Ալեքսանյան, Իրինա Խանամիրյան

Բռնություն երեխաների նկատմամբ. Անուշ Ալեքսանյան, Իրինա Խանամիրյան

Հասարակությունը թուլատրելի է համարում երեխաների հանդեպ բռնությունը: Դրա մասին խոսվում է տանը, աշխատավայրում, բակում, այլ վայրերում: Այն ծնողները, որոնք դա անթուլատրելի են համարում, երբեմն չեն համարձակվում հակաճառել և իրենց դիրքորոշումն արտահայտել: Մանկական բռնության հանդեպ հասարակական վերահսկողության մեխանիզմները Հայաստանում թերի են աշխատում. կարելի է դեպքեր հիշատակել, երբ երեխաներն անգամ հանրային վայրերում են ծեծի ենթարկվում:

***

«Երեխան էլ է մարդ» արտահայտությունը վեր է հանում հասարակական կարծիքի մի այլ թերություն: Երեխայի հետ ֆիզիկական կոնտակտի մեծ քանակը՝ համբույրները, գրկախառնություններն ու ծեծը, վկայում է, որ թերի է երեխայի՝ որպես ինքնուրույն անհատի, «մարդու» ընկալումը:

***
Ծեծված անձը երբեք երջանիկ չի լինում: Ծեծված անձը երբեք չի սովորում ճանաչել իր ունակությունները: Ծեծված անձը չի կարողանում հասկանալ, որ ինքը լավն է: Ծեծված անձը սպասելու է, որ իրեն պիտի կառավարեն, որ ինքը պիտի վախի մթնոլորտում ապրի:

***

Դաստիարակչական նոր մեթոդների աղբյուր կարող է լինել երեխայի հետ միասնական ժամանցը: Երեխայի հետ ժամանակ անցկացնելով՝ ծնողը զավակին ճանաչելու հնարավորություն է ստանում: Հասարակ խաղը կամ զրույցը կարող է անսպասելի արգասիքներ տալ:

***
Այսօր ժամանակ տրամադրելով մեր երեխաներին՝ ապագայում մենք կունենանք առողջ սերունդ:

Մեկնաբանություններ

Մեկնաբանել

Share Button

Դիտեք նաև՝

Մեկնաբանել

Your email address will not be published. Required fields are marked *