Բջիջների հաղորդակցման ձևերը. Հովակիմ Զաքարյան

Բջիջների հաղորդակցման ձևերը. Հովակիմ Զաքարյան

Ինչպես մարդիկ են կարողանում մեծ հեռավորությունից միմյանց հետ հաղորդակցվել հեռախոսների միջոցով կամ կարճ հաղորդագրություններ են ուղարկում միմյանց, այնպես էլ բջիջներն ունեն «մեսինջերներ»՝ ինֆորմացիայի կրիչներ, որոնցով ինֆորմացիան փոխանցում են հեռավորության վրա գտնվող բջիջներին: Այս դեպքում հիմնականում երկու լավ նկարագրված մեխանիզմներ են գործում. մեկը կոչվում է պարակրին համակարգ, մյուսը՝ էնդոկրին համակարգ:

«Պարա» հունարենից թարգմանաբար նշանակում է մոտ հեռավորության վրա գտնվող, իսկ էնդոկրինը այն է, երբ ավելի մեծ հեռավորության վրա գտնվող բջիջներն են հաղորդակցվում: Պարակրինի դեպքում բջիջներն ուղարկում են ինֆորմացիան ազդակների ձևով. այդ ազդակները տարբեր մոլեկուլներ են, որոնց մենք անվանում ենք գիգանտներ: Այդ մոլեկուլները, հասնելով իրենց թիրախ բջիջներին, կապվում են բջջի մակերեսին գտնվող ռեցեպտորների հետ: Գիգանտը ունի կապվելու յուրահատուկ հատկություն. այն չի կապվում բոլոր ռեցեպտորների հետ: Այն կապվում է այն ռեցեպտորների հետ, որոնց հետ ունի նմանություններ՝ հոմոլոգիա:

Հենց որ այն կապվում է ռեցեպտորի հետ, ռեցեպտորի ներսում տեղի է ունենում փոփոխություն, և ռեցեպտորի ներսի հատվածը ուղարկում է ազդակ բջջի ներսում գտնվող սպիտակուցներին: Ապա ազդակը կասկադային ռեակցիայով տեղափոխվում է մինչև գեներ:

Մեկնաբանություններ

Մեկնաբանել

Share Button

Դիտեք նաև՝

7 Մեկնաբանություն

  1. Լուսինե

    հրաշալի ա, որ գիտնականը կարողանում է պարզ, մարդկային լեզվով խոսել… էսպիսի մարդկանց պետք ա մեդիաները բաց չթողնեն:Շնորհակալություն

  2. Nara Turabekyan

    Շատ հետաքրքիր ելույթ էր: Մատչելի և պարզ:
    Հարգելի կազմակերպիչներ, ինչու՞ բնագիտության թեմայով նման ելույթները չափազանց քիչ են, համեմատած նույն հասարակագիտության թեմաների հետ: Խնդրում եմ՝ նման մինիլեկցիաներ շատ դրեք:

    1. Բուն TV

      Հարգելի Նառա Թուրաբեքյան
      Դուք իրավացի եք, մենք աշխատում ենք, որպեսզի բնագիտական թեմաները ավելացնենք, ունենք մի քանի օբյեկտիվ խնդիրներ (բնագետների խոսել չսիրելը, փակությունը), մոտ ապագայում հուսով ենք այս բացը կլրացվի:
      Շնորհակալություն, որ հետևում եք մեր հաղորդումներին:
      Հարգանքով ` Բուն թիմ

  3. Ավա խաչատրյան

    Հրաշալի էր,  Հովակիմ շնորհակալ եմ, Ձեզ հաճախ կուզենայի  լսել դուք շատ բան կարող եք տալ հետաքրքրասերներին,այդ ոլորտում որքան  նոր  բացահայտումնր կա՜ն… 

  4. Արև

    Good job Հովակիմ!!! Շատ լավ շարադրված մինիդասախոսություն է կարելի է ասել. հստակ, մատչելի և ամբողջական:

Մեկնաբանել

Your email address will not be published. Required fields are marked *