21. Գլխուղեղի օրգանական վնասվածքներից առաջացող հոգեկան խանգարումներ․ Հոգեբուժություն․ Արամ Հովսեփյան

21. Գլխուղեղի օրգանական վնասվածքներից առաջացող հոգեկան խանգարումներ․ Հոգեբուժություն․ Արամ Հովսեփյան

Գոյություն ունեն վնասվածքներ, որոնք կարող են գլխուղեղի կառուցվածքային ամբողջականության խախտումների բերել։ Դրանց հետևանքով առաջացող խանգարումների մեծ խումբ գոյություն ունի։

Գլխուղեղի վնասվածքի հետևանքով (այդ թվում՝ ինտոկսիկացիոն, ինֆեկցիոն ախտահարման և այլն) զարգանում են սուր և խրոնիկական խանգարումներ։ Սուր խանգարումներին բնորոշ են գիտակցության խանգարումները՝ ցնորքներ, դրանց բովանդակությունից բխող զառանցական մտքեր, անկանոն վարք։ Դրանք տևում են մի քանի ժամից մինչև մի քանի օր և ավարտվում են ամնեզիայով։ Գլխուղեղի վնասվածքից առաջացած ցնորքների յուրահատկությունը կապված է գլխուղեղի վնասված հատվածի հետ։ Դրանից կախված, ցնորքները կարող են լինել առավելապես տեսողական, լսողական, միայն հոտառական կամ միայն համային, համակցված և այլն։ Ճակատային բլթերի վնասվածքներից առաջանում է ճակատային համախտանիշը, որին բնորոշ է գրգռված, ագռեսիվ վարք, ապարգելվածություն, տրամադրության կտրուկ փոփոխություններ և այլն։ Սուր շրջանում առաջանում են նաև գիտակցության հատուկ վիճակներ՝ տրանսը, ֆուգան, սոմնաբուլիզմը։ Խանգարման այլ մի օրինակ է պսևդոդեմենցիան։

Խրոնիկ խանգարումների պատկերը տարբեր է սուր խանգարումներից։ Հաճախ լինում են դեպքեր, երբ մարդ, ստանալով վնասվածք, երկար ժամանակ խանգարումներ չի ցուցաբերում, սակայն ուղեղում որոշակի դեգենարտիվ գործընթացներ են կատարվում։ Երբեմն խանգարումները հնարավոր չէ լինում անմիջապես կապել նախկինում ստացած վնասվածքների հետ։ Հետագա շրջաններում արտահայտվում են անձի խրոնիկական փոփոխությունները՝ անձի էմոցիոնալ, կամային ոլորտի իջեցում, ապատիա, աբուլիա։ Հաճախ է հանդիպում անձի էպիլեպտոիդ փոփոխություն, որի ընթացքում ձևավորվում է մտածողության հանգամանայնություն, փաղաքշական խոսելաձև, որի ետևում հիշաչարութուն է թաքնված, բռնկվող բնավորություն։ Գլխուղեղի ախտահարման հետևանքով կարող է նաև հարաճող թուլամտություն զարգանալ։ Թուլամտությունը բերում է սահմանափակ հետաքրքրություններով պրիմիտիվ անձի ձևավորման։

Գլխուղեղի օրգանական փոփոխությունները կարող են զարգանալ ցանկացած տարիքում, հաճախ՝ մանկական հասակում։ Վնասվածքն, անկախ դրա ծանրությունից, կարող է ուղեղի սնուցման խնդիրների բերել, որի հետևանքով խանգարումը կզարգանա միայն տարիներ հետո։

Մեկնաբանություններ

Մեկնաբանել

Share Button

Դիտեք նաև՝

Մեկնաբանել

Your email address will not be published. Required fields are marked *