Ծտեր. Նարե Սահակյան | :դոկուբուն

Ծտեր. Նարե Սահակյան | :դոկուբուն

«Ծտեր» վավերագրական ֆիլմի նյութը երեք երիտասարդ աղջիկների մի քանի խոսակցություններ են՝ վավերագրված 2015-2016 թվականներին։
Ի հայտ բերելով ներկայում առկա օբյեկտիվ խնդիրներ՝ հերոսները քննարկում են իրենց իրականության մասին մտահոգություններն ու փորձառությունը։ Ֆիլմի հիմնական թեման ծրարվում է այն հարցի շուրջ, թե հանրային և անձնական, բայց հաճախ պատահող իրադրություններին մոտենալու, դրանց մասին մտածելու ինչ այլընտրանք կարող են ունենալ իրենց վաղ քսանականներում գտնվող երիտասարդները, ովքեր մի կողմից քիչ թե շատ ծանոթ ու հմայված են որոշ քննադատական տեսություններով, մյուս կողմից գործ են ունենում իրական կյանքի իրական, մարդկային խնդիրների հետ։ Ֆիլմի հետնախորքում ընկերակցության, համատեղ տարածք կիսելու, միասին աշխատելու ու մտածելու մթնոլորտն է։ Պատահական չէ, որ համարյա բոլոր խոսակցությունները միասին աշխատելու ընթացքում արված ընդմիջումներին են ձայնագրվել։

Պատկերային իմաստով ֆիլմի հիմնական թեմա-պատկերը երեք հերոսների համատեղ օգտագործման տարածքը մաքրելու երկար ձգվող կադրն է։ Այն ընդհանտվում է նման էսթետիկա ունեցող այլ տարածքների կադրերով, որտեղ և տեղի են ունենում խոսակցությունները։ Ֆիլմի ընդհանուր պատկերային համակարգը ի հայտ է բերում Երևանի ջահելներին հասանելի տարածքներին հատուկ մի պատկերայնություն, որը և կապվում է քննարկվող հիմնական խնդիրների հետ։

Մեկնաբանություններ

Մեկնաբանել

Share Button

Դիտեք նաև՝

Մեկնաբանել

Your email address will not be published. Required fields are marked *