Թեմա 1. Ներածություն. Հայարփի Սահակյան

Մարմնականության խնդրակարգի ակտուալացմանը նպաստեցին մարդու օրգանիզմում բժշկական որոշակի միջամտություններ, դրանք են էվթանազիան, կլոնավորումը, սուրոգատ մայրությունը, հղիության արհեստական ընդհատումը, արհեստական բեղմնավորումը: Այսինքն  բժշկական միջամտությունները մարմնում, օրինակ՝ պլաստիկ վիրահատությունները, այնքան ձևափոխեցին, մոդիֆիկացրեցին մարմինը, որ հարց առաջացավ. արդյո՞ք մենք գործ ունենք միևնույն մարմնի հետ, թե՞՝ ոչ: Մարմնական տարածության մասին խոսելով՝ որոշ հետազոտողներ ասում են, որ սա այն եզակի տարածություններից է, որտեղ ժամանակները խառնվում են իրար, այսինքն գծայնությունը՝ անցյալ-ներկա-ապագա, պետք է մեկը մյուսին հերթափոխի, այժմ մարմնական տարածության մեջ սրանք բոլորը կարող են միաժամանակ գոյություն ունենալ:

Մարմինը դիտարկվեց ոչ որպես կենսաբանական իրողություն, այլ ավելի շատ մարմնի սեքսուալությունն էր դիտարկվում: Փորձելով համեմատել նախորդ դարաշրջանների հետ՝ այն ժամանակ մարմինն ավելի շատ թաքցնում էին, մինչդեռ այսօր այն ավելի բաց է, դիտարկելի, և ինտիմ կյանքի ինչ-որ մաս չի կազմում, որը ևս նպաստեց մարմնականության խնդիրների դրսևորմանը, և այն դարձյալ կապված է բժշկության բնագավառի հետ:

Մարմինն՝ իբրև սիմվոլիկ արժեքների կրող: Հատկապես երիտասարդական խմբավորումները սկսեցին մարմնի միջոցով անմիջապես տարբերվել, առանձնանալ իրենց հասակակիցներից, օրինակ՝ պանկերը, էմոները, ու այդ ամենը որոշակի նշանների, սիմվոլների միջոցով էր, որոնք դաջված էին մարմնի վրա: Ահա նման խնդրակարգերով սկսեց զբաղվել մի նոր գիտակարգ, որը հայտնի է բիոէթիկա (կենսաէթիկա, կենսաբարոյագիտություն) անվանումով: Այն աշխատում է միաժամանակ բժշկության, իրավագիտության և բարոյագիտության հետ՝ փորձելով այդ երեք հիմնական գիտությունների տեսանկյունից դիտարկել նշված խնդիրները…

Գրականության ցանկ

  1. Бодрийяр Ж. Символический обмен и смерть//пер. с фр. предисл. С. Н. Зенкина, М., 2011, -392 с.
  2. Лилтар Ж. Состояние постмодерна//Шмако Н. Н. (Пер.), СПб., 1998, -160 с.
  3. Ս., Փիլիսոփայության պատմություն, Երևան, 2000, 336 էջ. 

Դիտեք նաև՝

Բուն զրույց. Առողջ ապրելակերպ | Սննդային վարքի խանգարումներ

Բուն զրույց. Առողջ ապրելակերպ | Սննդային վարքի խանգարումներ

🔹Որո՞նք են սննդային վարքի խանգարման հիմնական դրսևորումները։🔹Ինչպե՞ս կարելի է կանխել սննդային խանգարումները։🔹Նյարդային բուլիմիա, նյարդային...

Բուն զրույց. Առողջ ապրելակերպ | Յոգա

Բուն զրույց. Առողջ ապրելակերպ | Յոգա

🔹Ինչպե՞ս է յոգան տարածվել Հայաստանում։🔹Ո՞րն է յոգայի կապը առողջության հետ։🔹Կա՞ն արդյոք թիրախային առանձնացված խմբեր յոգայում։🔹Ի՞նչ ռիսկեր է...

Բուն զրույց. Առողջ ապրելակերպ | Վիոլետա Զոփունյան | Շաքե Հմայակյան

Բուն զրույց. Առողջ ապրելակերպ | Վիոլետա Զոփունյան | Շաքե Հմայակյան

🔹 Ի՞նչ է առողջ ապրելակերպն այսօր, և որո՞նք են հիմնական մարտահրավերները:🔹 Ինչպե՞ս գտնել բժշկության մասին գրագետ տեղեկատվություն:🔹 Ի՞նչ նվազագույն...