16. Միգրացիոն փորձառություն սահմանների միջև | Ալինա Պողոսյան

16. Միգրացիոն փորձառություն սահմանների միջև | Ալինա Պողոսյան

Տրանսնացիոնալիզմի, տրանսմշակութայինության մասին գրականությունում կարելի է հանդիպել «հիբրիդ» և «տրանսմիգրանտ» եզրերը, որոնք վերաբերում են երկու տարբեր մշակույթների հետ կապված փորձառություն ունեցող մարդկանց: Մշակութային հակասականության փորձառությունը կապված է երկու մշակույթների սահմանների միջև գտնվելու հետ՝ մի այնպիսի տարածքում, որը երկու մշակույթների արանքում է: Տրանսնացիոնալ փորձառությունը անկայունության, անվստահության, երկմտանքի տարածք է: Մշակութային մարդաբանությունից եկող «լիմինայնություն» եզրը օգտագործվում է անցումային փորձառությունը նկարագրելու համար: Թեև միգրացիոն փորձառությունն ինքնի կապված է սահմանների հաղթահարման հետ, անցումային այդ տարածքի սահմանումը առանցքային նշանակություն ունի հենց միգրանտների համար. միգրացիոն փորձառությունը շեշտադրում է լիմինային իրադրությունը: Այս փորձառության և իր մարտահրավերների վերաբերյալ շատ է խոսվում ուսումնասիրություններում: Հոնի Բաբան բերում է «երրորդ տարածքի» հասկացությունը, որտեղ մարդու երկու ինքնությունները բախվում են իրար:

Մեկնաբանություններ

Մեկնաբանել

Share Button

Դիտեք նաև՝

Մեկնաբանել

Your email address will not be published. Required fields are marked *