Արժեբանություն. Դավիթ Հովհաննիսյան

Արժեբանություն. Դավիթ Հովհաննիսյան

Արժեքները, իհարկե, շատ բազմազան են լինում: Բայց կա մի արժեք, որը բազային է բոլորի համար. դա գոյատևումն է: Իմ կյանքը ինձ համար արժեք է: Հոբսը ասում է, որ այն պահին, երբ մարդիկ դադարեցին իրար ուտել, դարձան քաղաքակիրթ: Այսինքն` ես և դու պայմանավորվեցինք, որ իմ կյանքը քեզ համար էլ է արժեք, իսկ քոնը` ինձ համար: Եվ տարբեր մշակութային համակարգերում սա իր կոդն է ստանում: Քրիստոնեության մեջ սա «մի՛ սպանիր» պատվիրանն է: Երկրորդ նման արժեքը (այն պահից, երբ հայրիշխանությունը զարգացավ) հետևյալն է. ես պիտի վստահ լինեմ, որ իմ զավակը ինձնից է, որովհետև ինքն է ժառանգելու: Ինչպե՞ս է ձևակերպվում այս արժեքը. քրիստոնեության մեջ` «մի՛ շնացիր»: Պարզ է, որ ուրիշ մշակութային համակարգերում նույնպես այս կոդավորումը կա. օրինակ` իսլամում «մի՛ սպանիրը» ձևակերպվում է որպես «մի՛ սպանիր ումմայի անդամին»: Սա սակրալացման ձև է: Ես ու դու պայմանավորվում ենք, բայց մենք իրար չենք հավատում: Մենք մի կտակ` պայմանագիր ենք կնքում աստծու հետ. մենք պայմանավորվում ենք աստծու միջոցով: Աստված դրա ի կատար ածման և՛ երաշխավորողն է, և՛ հիմնավորողն է, և՛ ապահովողը: Թե չէ` կպատժի: Այս պատժի գաղափարը շատ կարևորն է: Եթե չպատժի… Սոված եղա, քեզ էլ կուտեմ:

Մեկնաբանություններ

Մեկնաբանել

Share Button

Դիտեք նաև՝

2 Մեկնաբանություն

  1. Աննա

    Այո շատ կարևոր նյութ է:Բայց տեքստի մեջ թույլ է տրվա շատ կոպիտ սխալ: բառը գրված է փոքր տառերով,բայց մենք քրիստոնիա ազգ ենք և մեզ համար դա բարձրագույն Անձ է և միակ Աստվածը:Եվ դա անարգանք է,ինչպես մեզ մեր քերականությունն է սովորեցնում որ անձանց անունները գրվում է մեծատառով:Օրինակ Մեծ Բրիտանիայում, եթե ուզում են մեկին նվաստացնել,ցածրացնել նրա դիրքը և հեղինակությունը,տվյալ անձին գրում են նամակ շատ գեղեցիկ շարադրանքով,բայց իր անունը գրում են փոքր տառերով,ինչքանել տեքստը գեղեցիկ է գրված,միևնույն է դա ոչինչ չի ասում,արդեն փոքրատառերով գրվածը մեծ վիրավորանք է նրա համար:Իսկ եթե այդ անձը շատ կարևոր մարդ է,նրա ողջ անունը գրվում է ամբողջությամբ մեծ տառերով:Այդպիսով նրան ցույց են տալիս իրենց հարգանքը:Խնդրում եմ վերանայեք ցանկացած տեքս ,որտեղ կգրվի բառը,քանի որ մենք դիմում ենք այս դեպքում Աստծուն՝ որպես ԱՆՁ:

  2. սեղմիչ

    Աննա՛, տեքստում հիշատակված աստվածը բնավ պարտավոր չէ լինել Սուրբ Երրորդությունը։ Այստեղ աստծո մասին խոսվում է, որպես առհասարակ գերագույն պատժող-ներող-սահմանող ուժի։ Բացի այդ, Դուք եք քրիստոնյա, եւ յուրաքանչյուր մարդ, ով պատիվ ունի հայ կոչվել, պարտավոր չէ քրիստոնյա լինել։ 
    Դուք աստծո՝ անձ լինելը բերում եք որպես արգումենտ, այնինչ աստված, եթե խոսում ենք առհասարակ աստծո մասին, պարտավոր չէ անձ լինել։ Այսպես, պանթեիզմում աստված բնավ անձ չէ, աբստրակտ, ընդհանրական հասկացություն է, սակայն նա(պանթեիստական աստծո մասին կարելի է ասել նաեւ այն) կրկին կատարում է նույն պատժող-ներող-սահմանող գործառույթը։

    ուրախ եղեք

Մեկնաբանել

Your email address will not be published. Required fields are marked *