Բարձրագույն կրթության միջավայրը. Սերոբ Խաչատրյան, Ավետիք Մեջլումյան

Բարձրագույն կրթության միջավայրը. Սերոբ Խաչատրյան, Ավետիք Մեջլումյան

Մի ծաղրանկար եմ հիշում, ներկայացված էր ըստ տարիների դասախոս-ուսանող երկխոսությունը. 20 տարի առաջ շնորհակալություն է հայտնում բարձր արդյունքներ ցուցաբերելու համար, 10 տարի առաջ շնորհակալություն է հայտնում, որ մտքերը գրագետ շարադրել են, և արդեն մեր օրերում շնորհակալություն է հայտնում, որ ներկա են: Ավելի ծայրահեղ տարբերակն էլ կա, որ իբրև հարցատոմսի հարց նշված էր երկու հարց՝ ասել դասախոսի անուն-ազգանունը և առարկայի անվանումը:

Կրթության պատասխանատուները, դասախոսներն ու վարչական կազմն էլ, իհարկե, ոչ ֆորմալ զրույցներում, ընդունում են այն խնդիրը, որ բուհն ունի ֆինանսական խնդիր, և ուսանողները հարկավոր են այդ խնդիրը լուծելու համար: Եվ ի՞նչ է տեղի ունեում դրա պատճառով: Կրթության անկում, քանի որ միջավայրը հարմար չի ինտենսիվ սովորելու համար: Մարդկանց զգալի մասը չի եկել գիտելիք ստանալու համար, մյուս կողմից քանի որ նաև ընդունելության շեմն ու պահանջներն են իջեցվել, մարդիկ չունեն նաև բավարար կարողություններ սովորելու համար: Սա ես անվանում եմ լուռ կամ ստվերային գործարք, որի մասին չի բարձրաձայնվում, բայց երկուստեք կա լուռ համաձայնություն: Ձեռնտու է մի կողմին՝ հեշտ ճանապարհով վկայական ձեռք բերելու, մյուս կողմին՝ իր տարբեր հարցերը լուծելու համար: Արդեն ավանդական ձևերը կաշառատվության դուրս է մղվում, կոռուպցիան բարձրանում է համակարգի մակարդակ, ոչ թե անհատներն են իրար հետ համաձայնության գալիս, օր.՝ դասախոսն ուսանողի հետ, այլ համակարգը անձի հետ:

Լեզվի ուսուցումը չի կապակցվում գիտելիքի ձեռքբերման հետ: …Եթե դու չես կարողանում ամբողջական իմաստալից նախադասություններ կազմել, դու նաև չես կարող դրանցից տրամաբանորեն դուրս բերել նոր գիտելիք:

Այսօր տպավորություն է, որ բարձրագույն կրթության համակարգը գալիս է լրացնելու դպրոցի բացերը, այսինքն ավագ դպրոցի շարունակություն կամ կցորդն է: Մասնագետ կամ ապագա գիտաշխատող պատրաստելու տեսանկյունից եթե նայենք, կտեսնենք, որ իր խնդիրները չի լուծում, ուղղակի մարդիկ տարիքի բերումով, քանի որ չորս տարի սովորում են, ձեռք են բերում լրացուցիչ գիտելիքներ, որոնք ընդամենը հարստացնում են դպրոցի տված պաշարը, բայց որակական, բեկումնային փոփոխություն չի բերում:

Մեկնաբանություններ

Մեկնաբանել

Share Button

Դիտեք նաև՝

Մեկնաբանել

Your email address will not be published. Required fields are marked *