Աստղագիտություն և տիեզերագնացություն. (մաս 1). Ավետիք Գրիգորյան

Աստղագիտություն և տիեզերագնացություն. (մաս 1). Ավետիք Գրիգորյան

1957թ. հոկտեմբերի 4-ին տեղի ունեցավ դարակազմիկ իրադարձություն. առաջին անգամ արձակվեց երկրի արհեստական արբանյակ: Մարդու ստեղծած սարքը հանկարծ հայտնվեց երկրաշուրջ ուղեծրում, պտտվում էր պարբերաբար և չէր ընկնում:

Առաջինը, ով կանխատեսեց արհեստական արբանյակի գոյության հնարավորությունը, Նյուտոնն էր: Նա պատկերացնում էր բարձր սարի գլխին մի թնդանոթ, որը հորիզոնական ուղղությամբ արկ է կրակում, և արկը սկսում է գնալ ու ինչ-որ հեռավորության վրա ընկնել: Դա Նյուտոնի գծանկարն էր, որտեղ ցույց էր տալիս, թե ինչքան մեծ արագությամբ արկը մեկնարկի, այնքան ավելի հեռու կընկնի, բայց քանի որ երկիրը կլոր է, ի վերջո արկը սկսում է իջնել կոր հետագծի մեջ և ընկնել ներքև, երկրի մանրամակերևույթը ևս կորանում է՝ խուսափելով արկի ճանապարհից, և արկը, անընդհատ ընկնելով, այնուամենայնիվ, չի հասնում երկրի մակերևույթին, հասնում է նախկին կետին, որտեղից մեկնարկել է նույն արագությամբ, ինչով սկսել էր, և ստացվում է, որ շարժումը այդպես պարբերաբար կրկնվում է: 

Եվ ահա եղան թռիչքներ դեպի հարևան մոլորակներ՝ Վեներա, Մարս, հետագայում նաև ավելի հեռավոր թիրախներ՝ դեպի աստղակերպերի գոտի, հսկա մոլորակներ, գիսավորներ, աստղակերպեր, մի խոսքով տարբեր մարմիններ, և նույնիսկ եղան ապարատներ, որոնք դուրս եկան արեգակնային համակարգի սահմաններից՝ ձեռք բերելով այնպիսի արագություն, որը բավարար է արեգակի ձգողականությունը հաղթահարելու համար: Սա հնարավոր եղավ գրավիտացիոն մանևրումների տեխնիկան յուրացնելու շնորհիվ: Դա նշանակում էր, որ հաշվի էին առնվում ճանապարհին հանդիպող մարմինների ձգողականությունը, ոչ այն իմաստով, թե ինչ խոտորում կունենա, այլ նույնիսկ կիրառական իմաստով՝ ինչպես կարելի է դրանից օգտվել: Օրինակ՝ կարող էին այնպիսի հետագծով սարքը ուղարկել, որ այն անցնի Յուպիտերի մոտով և ստանա Յուպիտերի կողմից այնպիսի ձգողական ուժ, այնպիսի իմպուլս, որ առավել մեծ արագություն ձեռք բերի և թեքվի հաջորդ թիրախի՝ Սատուրնի ուղղությամբ կամ այնուհետև Նեպտուն, Ուրան և այլն:

Մեկնաբանություններ

Մեկնաբանել

Share Button

Դիտեք նաև՝

Մեկնաբանել

Your email address will not be published. Required fields are marked *