Ավետիք Մեջլումյան. Հեռախոսային խոստովանություն իմ քաղքենի սիրուն

Ավետիք Մեջլումյան. Հեռախոսային խոստովանություն իմ քաղքենի սիրուն

– Ասա՛, աղբահավաքները եկան,
որ կոմունալ վճարները ուզեն:
– Մի բան խոսիր, կարևոր չէ, միայն լսեմ:
– Ցնդել է, ինչ-որ աղբից է խոսում:

– Իմ շշնջած երգերում
թխվածքի էր նման լուսինը՝
և սրտիս պես փխրուն…
– Հիմա կգա ամուսինս:

– Կարոտը ձայնիդ, մատներիդ հանդեպ
խլիրտներ է գցում խառնաշփոթ,
ականջներիս մի աղմուկ է նստել…
– Հա, մեր կապը լավ չի:

– Հուսահատ լակել եմ այսօր,
ծխախոտ եմ մուրացել ու թավալվել փողոցում
ու էնպես էի վնգստում,
որ ես ինձնից զզվեցի:
– Պետք չի սրտիդ էդքան մոտ ընդունել:

– Բայց ես չեմ մահանում,
ես մի տեսակ լայն եմ,
մի տեսակ խորը, ոնց որ ասենք բուդդան…
– Ո՞վ…

Մեկնաբանություններ

Մեկնաբանել

Share Button

Դիտեք նաև՝

Մեկնաբանել

Your email address will not be published. Required fields are marked *