Սերունդ ԵՎՕՖ #4. Ճանապարհ դեպի երաժշտություն | Արեգ Գալոյան

Սերունդ ԵՎՕՖ հաղորդաշարի հերթական թողարկմանը Քրիստիանն ու Էլէնը զրուցում են կոմպոզիտոր Արեգ Գալոյանի հետ, որը պատմում է վաղ տարիքից հայտնի լինելու առանձնահատկությունների, տարբեր ոլորտներում աշխատելու, երաժշտության հանդեպ ունեցած յուրահատուկ վերաբերմունքի և իր այժմյան գործունեության մասին։ Այս եթերաշրջանում հյուրընկալվում են որևէ ոլորտում ինքնուրույն հաջողության հասած կամ այդ ոլորտում փոփոխություն բերած երիտասարդներ։

Բուն զրույց. Բիզնես | Վահե Ռոբեր Այվազյան | Ալեքսանդր Լալայան

🔹Ի՞նչ ռիսկերի կարող է հանգեցնել գործարարի՝ իր ընկերության տնօրեն լինելը։🔹Ինչո՞ւ են գործնական հմտությունները ավելի առաջնային տնօրենի աշխատանքի համար։🔹Ինչո՞ւ է ընկերությունների համար կարևոր տնօրենի համակարգի հաստատումը։ «Բուն զրույց․ Բիզնես» հաղորդաշարում զրուցում են Վահե Ռոբեր Այվազյանը և ԳՌՕՄ ՍՊԸ-ի կոմերցիոն տնօրեն Ալեքսանդր Լալայանը։

Ֆիլհարմոնիկ #2. Հայկ Տեր-Հովհաննիսյան

Ալտի և ջութակի առանձնահատկությունների, իր անցած երաժշտական ճանապարհի, Հայաստանի համար ֆիլհարմոնիկի ունեցած նշանակության և այլ թեմաների մասին է պատմում ՀԱՖՆ ալտահարների խմբի կոնցերտմայստեր Հայկ Տեր-Հովհաննիսյանը։ Բուն TV-ի և Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի համատեղ «Ֆիլհարմոնիկ» նախագիծը պատմում է նվագախմբի երաժիշտների, նրանց անցած ճանապարհի, երաժշտական գործիքների ու աշխատանքային առօրյայի մասին՝ նպատակ ունենալով նոր կողմից բացահայտել Ազգային նվագախումբը։ […]

Գրա-գիծ #4. Անկյան խնդիրը․ մաս 1-ին

🔹Սկզբունքային ի՞նչ տարբերություններ ունեին ճարտարապետությունը և կերպարվեստը բարոկկո ժամանակաշրջանում։🔹Ի՞նչ դեր ունեն քաղաքի ընդհանուր հատակագծի համար Երևանի անկյունային շենքերը։🔹Անկյունագծային հատույթը Դա Վինչիի և Տինտորետոյի «Վերջին ընթրիքը» կտավներում։🔹Անկյունների ֆիքսման դերը սեյսմավտանգ գոտիներում։🔹Ի՞նչ հնարքներով է կոմպենսացվում արևի լույսի բացակայությունը ճարտարապետության մեջ։ «Գրա-գիծ» հաղորդաշարում Միսակ Խոստիկյանն անդրադառնում է ճարտարապետության պատմութան և ճարտարապետական ձևաստեղծման տարբեր առանցքային հարցերի՝ ներկայացնելով զանազան տեսողական […]

10․ Արխիվ․ Առաջին Հանրապետություն | Կառավարության ձևավորումը

🔹Ինչո՞ւ էր անհնարին դարձել սահմանային, երկաթուղային, գաղթականների և այլ հարցերով բանակցելը Թուրքիայի հետ։🔹Ֆինանսական միջոցների բացակայությունը ի՞նչ խնդիրների էր հանգեցրել երկրի ներսում։🔹Խորհրդարան ձևավորելու ի՞նչ տարբերակներ էին քննարկվում նորանկախ Հայաստանում։🔹Ո՞ր կուսակցություններն էին ներգրավված Հայոց ազգային խորհրդում և ի՞նչ համամասնությամբ։ Հայաստանի Առաջին Հանրապետությունը հիմնադրվում էր տարածաշրջանային ու միջազգային չափազանց բարդ պայմաններում, ուստի Առաջին Հանրապետության պատմությունը լի է հակասություններով, […]

Ստամբուլյան կոնվենցիան ի ցույց | Մեդիայի դերը ընտանեկան բռնության կանխարգելման հարցում

🔹Որքանո՞վ է հայկական մեդիան ընտանիքում առողջ հարաբերություններ քարոզում։🔹Ինչպե՞ս են շահարկվում ինքնության թեմաները հասարակությունը պառակտելու հարցում։🔹Ո՞ր ուժերն են շահագրգիռ տապալելու Ստամբուլյան կոնվենցիայի վավերացումը։🔹Արդյո՞ք համաչափ են ընտանեկան բռնություն տարածող մեդիաներին ուղղված տուգանքները։🔹Ինչո՞ւ 2020 թվականից հետո մեդիան սկսեց ավելի պասիվ լուսաբանել մարդու իրավունքների հետ կապված թեմաները։ Զրուցում են Աննա Մինասյանը և Հայաստանում «Ֆրիդոմ հաուս» կազմակերպության ներկայացուցիչ Անդրանիկ Շիրինյանը։ […]

Իմանուիլ Կանտ․ դեպի հարատև խաղաղություն | Դավիթ Իսաջանյան

Պատերազմն իրո՞ք անխուսափելի է, և պատերազմն իրո՞ք անցանկալի է։ Առաջին հարցը վերաբերում է օբյեկտիվ իրականությանը, երկրորդը՝ արժեքների աշխարհին։ Այդ երկուսի՝ փաստի ու արժեքի, օբյեկտիվ իրականության ու փաստի փոխառնչությունը միանշնակ չէ, քանի որ կարող ենք իրավիճակը համարել անցանկալի, բայց անխուսափելի, ինչպես նաև՝ կարող են լինել իրավիճակներ, որ ցանկալի են, բայց անիրականանալի։ Այլ կերպ էլ է հնարավոր՝ անխուսափելին […]

Քաղգրականություն. «Ջունգլին վերադառնում է․ Ամերիկան և մեր վտանգված աշխարհը»

🔹Ինչպե՞ս է ձևավորվել լիբերալ աշխարհակարգը։🔹Արդյո՞ք լիբերալ աշխարհակարգի ձևավորումը տրամաբանական գործընթացների արդյունք էր։🔹Ինչի՞ հանգեցրեց ԱՄՆ-ի իզոլյացիոնիստական քաղաքականությունը Եվրոպայում։ «Քաղգրականություն» հաղորդաշարում քաղաքագետ Տիգրան Գրիգորյանն անդրադառնում է Ռոբերտ Քեյգանի «Ջունգլին վերադառնում է․Ամերիկան և մեր վտանգված աշխարհը» գրքին։ Հաղորդաշարը նվիրված է ժամանակակից քաղաքագիտական գրականության մեջ տարածում գտած կոնցեպտներին ու տեսություններին:

Հայերենը Հրաչի հետ #4․ Փոխառությունները հայերենում

🔹Պատմական ո՞ր ժամանակաշրջաններում են հիմնականում տեղի ունեցել իրանական փոխառությունները։🔹Ամիս և մահիկ․ ո՞րն է բնիկ հայկական բառ, և ո՞րը՝ փոխառություն և ինչո՞ւ։🔹Հնչյունական ի՞նչ փոփոխությունների են ենթարկվելհնդեվրոպական բ-գ-դ հնչույթները հայերենում։🔹«Հ» հնչույթ ունեցող բառեր․ ինչպե՞ս կողմնորոշվել՝ փոխառությո՞ւն են, թե՞ բնիկ հայկական բառեր։🔹Մոտավոր որքա՞ն են իրանական փոխառությունները հայերենում։ Հայոց լեզվի պատմության շուրջ զրույցների այս շարքն արծարծում է մարդկանց ամենաշատ […]

#4 ԴիզԲիզ | Բիզնես և մեդիա

🔹Որո՞նք են ապատեղեկատվություն տարածելու հիմնական պատճառները։🔹Ի՞նչ առանձնահատկություններ կան մեդիայի համար բիզնեսի հետ առնչվելիս։🔹Կասկածելի ինֆորմացիայի ճշտման ի՞նչ տարբերակներ կան։🔹Ի՞նչ կարող է անել պետությունը ապատեղեկատվության դեմ պայքարում։ Զրուցում են Մանե Մադոյանը, Գևորգ Պողոսյանը և ABN մեդիա հարթակի հիմնադիր Նարեկ Նիկողոսյանը։ «ԴիզԲիզը» փոդքասթ է բիզնես միջավայրում ապատեղեկատվության տարածման հետևանքների և դրանց կառավարման գործիքների մասին։ Հաղորդակցության ոլորտի հետ առնչվող […]

Սփիւռք․ Քննական անդրադարձներ | Սփիւռքեան թատրոն

Արդի Սփիւռքի մշակոյթը՝ նշանակալիօրէն թէկուզ եւ հաճախ անջատաբար, հաւաքական իր գոյութիւնը կազմակերպած եւ ըմբռնած է նաեւ թատրոնի ընդմէջէն։ Հրանդ Մարգարեանի, Ժիրայր Փափազեանի եւ Կարէն Ջալլաթեանի այս զրոյցը պատմական ակնարկ կը նետէ Սփիւռքի մէջ թատերական կեանք ստեղծելու փորձառութիւններուն վրայ` ի նկատի առնելով անոնցմէ պարզուած դժուարութիւնները եւ քաղուելիք դասերը։ «Սփիւռք. քննական անդրադարձներ» հաղորդաշարը նուիրուած է արեւմտահայ գրական […]

3․ Քաղաքացի-պետություն | Քաղհասարակություն

🔹Ինչպե՞ս ստեղծվեց «Road control» հավելվածը և ի՞նչ հեռանկարներ ունի։🔹Ի՞նչ դեր ունի քաղհասարակությունը պետության զարգացման հարցում։🔹Ինչո՞ւ է կարևոր իրավախախտման մասին բարձրաձայնող քաղաքացու անձի գաղտնիության ապահովումը։🔹Ինչպե՞ս է պետությունը «օգտագործում» քաղհասարակությունը` հանուն իր նպատակների։ «Պետություն-քաղաքացի» փոդքասթում զրուցում են Դանիել Իոաննիսյանը և ԱԺ ԿԳՄՍԵՍ մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը։ Ինչպիսի՞ն են պետության և քաղաքացիների հարաբերությունները Հայաստանում: Ո՞ր գլխավոր սկզբունքների […]

Search