Բուն զրույց. Առողջ ապրելակերպ | Սննդային վարքի խանգարումներ

🔹Որո՞նք են սննդային վարքի խանգարման հիմնական դրսևորումները։🔹Ինչպե՞ս կարելի է կանխել սննդային խանգարումները։🔹Նյարդային բուլիմիա, նյարդային անորեքսիա, կոմպուլսիվ շատակերություն․ որո՞նք են առանձնահատկությունները🔹Ինչպե՞ս առողջ վերաբերմունք ձևավորենք քաղցրի հանդեպ։🔹Ո՞րն է հոգեբանի հետ աշխատելու կարևորությունը սննդային խանգարումների ժամանակ։ «Բուն զրույց․ Առողջ ապրելակերպ» հաղորդաշարում զրուցում են Վիոլետա Զոփունյանը և կլինիկական հոգեբան-հոգեթերապևտ Մարիանէ Աբրահամյանը։

#5 ԴիզԲիզ | Սննդի անվտանգություն

🔹Ինչքա՞ն հաճախ է ապատեղեկատվությունը լինում միտումնավոր սննդի անվտանգության ոլորտում։🔹Իրազեկման ի՞նչ գործիքներ ունի տեսչական այս մարմինը, և արդյո՞ք բավարար են դրանք։🔹Ի՞նչ տվյալներ է պետք տրամադրել տեսչական մարմնին, որ սննդի վերահսկողության գործընթաց սկսվի։🔹Արդյո՞ք երեխաների մոտ կա հետաքրքրություն սննդի անվտանգության ոլորտի շուրջ։ Զրուցում են Մանե Մադոյանը, Գևորգ Պողոսյանը և Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ […]

4․ Քաղաքացի-պետություն | Համագործակցության վարույթ

🔹Ի՞նչ էր իրենից ենթադրում «պետություն-քաղաքացի» թաքուն համագործակցությունը։🔹Ինչպե՞ս կարող է համագործակցության համաձայնագիրը օգնել մեղադրյալին։🔹Ինչքանո՞վ է այս մեխանիզմը արդյունավետ կիրառվում Հայաստանում։🔹Ինչո՞ւ քաղաքացիները չեն ցանկանում համագործակցել պետության հետ։ «Քաղաքացի-պետություն» փոդքասթում զրուցում են Դանիել Իոաննիսյանը և փաստաբան Էդգար Հակոբյանը։ Ինչպիսի՞ն են պետության և քաղաքացիների հարաբերությունները Հայաստանում: Ո՞ր գլխավոր սկզբունքների շուրջ պետք է կառուցվեն այդ հարաբերությունները և ինչպե՞ս կարելի է […]

Մեր թաղը #15 Էրեբունի | Գագիկ Մադոյան

«Էրեբունի» արգելոց-թանգարանի և ամրոցի, Արեշ թաղամասի նախապատմության, մանկության հուշերի, հարազատ թաղամասում գործած տրամվայի երթուղու և թաղամասի բնակիչների մտածելակերպի մասին է պատմում դերասան, ռեժիսոր Գագիկ Մադոյանը։ «Մեր թաղը» հաղորդաշարը նվիրված է Երևանի տարբեր թաղերին ու բակերին: Ամեն հաղորդման ընթացքում ճանաչված մարդիկ պատմում են իրենց թաղի, այդտեղ ապրող մարդկանց, նրանց նիստուկացի մասին` վերհանելով մարդու ու միջավայրի կապը […]

Հրաշալի օր Էդուարդ Հայրապետյանի հետ

Ինչպե՞ս են ապրում արվեստագետները, գրողները, գիտնականներն ու փիլիսոփաները: Ինչպիսի՞ն էր նրանց միջավայրը երիտասարդ տարիներին, ինչպե՞ս են նրանք ձևավորվել որպես մասնագետ, ի՞նչ է նրանց մտահոգում այսօր: Ամեն կիրակի :Բունը հյուր է գնում հրաշալի մի մարդու տուն՝ մի գավաթ սրճի շուրջ զրուցելու այս և բազմաթիվ այլ հարցերի մասին: Այսօր մեզ հյուրընկալել է կոմպոզիտոր Էդուարդ Հայրապետյանը:

Սփյուռք․ Քննական անդրադարձներ | Շահան Շահնուր

Շահան Շահնուրի (1903-1974) մասին Դալար Շահինեանի, Դավիթ Մոսինյանի եւ Կարէն Ջալլաթեանի այս զրույցը անդրադառնում է սփյուռքահայ թերևս ամենահայտնի, բայց դեռևս քիչ բացահայտված գրողի վաստակին։ Զրույցի ընթացքում համեմատվում են 20-րդ դարի առաջին կեսի Փարիզի և երկրորդ կեսի Բեյրութի սփյուռքահայ գրական և մշակութային գաղափարախոսությունները՝ մեկնման կետ վերցնելով Դալար Շահինեանի վերջերս հրատարակած Stateless: The Politics of the Armenian […]

Դիլեմա 48. Հայաստան-Վրաստան հարաբերություններ

🔹Ի՞նչ զարգացումներ կան հայ-վրացական հարաբերություններում։🔹Խոչընդոտո՞ւմ է արդյոք Վրաստանը ՀՀ զենք-զինամթերքի մատակարարմանը։🔹Կա՞ արդյոք Վրաստանում էական ադրբեջանական ազդեցություն։🔹Արդյո՞ք ակտուալ է հայ-վրացական սահմանի դելիմիտացիան այսօր։ Անվտանգային հարցերին նվիրված «Դիլեմա» փոդքասթի հերթական թողարկմանը այս հարցերը վերլուծում են «Օրբելի» վերլուծական կենտրոնի ավագ փորձագետ Ջոնի Մելիքյանը, կովկասագետ, Վրաստանի հարցերով փորձագետ Հասմիկ Մելիքսեթյանը և «Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի» ղեկավար Արեգ Քոչինյանը:

Եվ լողում է նավը | Արման Այվազյան

«Եվ լողում է նավը» հաղորդաշարի հյուրն է ռեժիսոր Արման Այվազյանը` «Ճայը» և «Քարեր» ֆիլմի հեղինակը: Հաղորդաշարի նոր եթերաշրջանի ուշադրության կենտրոնում կինոյում իրենց առաջին քայլերն անող ռեժիսորներն են, նրանց ավարտական աշխատանքներն ու դեբյուտային ֆիլմերը։ Հաղորդաշարի հեղինակ, կինոքննադատ Րաֆֆի Մովսիսյանը հարցազրույցների միջոցով ներկայացնում է նրանց ստեղծագործությունները, մեծ կինո տանող ճանապարհի երազանքներն ու գալիքի վերաբերյալ ակնկալիքները։ Հաղորդաշարն իրականացվում […]

Կոֆե՞ Կենտրո՞ն #4. Զարուհի Հովհաննիսյան | Նազելի Օհանյան

Մի քանի մասնագիտություն համատեղելու, քաղաքացիական ակտիվության, հետհեղափոխական Հայաստանի ներկայիս մթնոլորտի և արժեհամակարգային խնդիրների մասին զրուցում են Նազելի Օհանյանը և իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը։ Հայաստանում գրեթե ամեն ինչ քննարկվում է սուրճի սեղանի շուրջ: Սրճախմությունն իրականում հանդիպելու, շփվելու, հաղորդակցվելու առիթ է: «Կոֆե՞ Կենտրո՞ն. Նազելիի հետ» հաղորդաշարում տարբեր ոլորտի, մասնագիտության ու ներաշխարհի մարդիկ խոսում են իրենց փորձառությունից ու աշխարհընկալումներից, […]

Ինքնորոշում. Իրավաբանություն

Մարի Ամիրխանյանի «Ինքնորոշում» հեղինակային շարքի այս հանդիպումը նվիրված է հնագույն և բոլոր ժամանակների պահանջված մասնագիտությանը` իրավաբանությանը։ Այս լայն և բազմաշերտ ոլորտը նպատակ ունի պաշտպանել մարդու իրավունքները և հնարավորինս պահպանելու հասարակական արդարությունը։ Մասնագիտության ընտրությունը ժամանակակից մարդու առջև դրված կարևորագույն հարցերից մեկն է: «Ինքնորոշում» նախագիծը նվիրված է ժամանակակից մասնագիտություններին և նրանց հոգեբանական նրբություններին:

Բուն զրույց. Արտաքին քաղաքականություն | Ռուսական քարոզչության գաղափարախոսական պատումները

🔹Որո՞նք են ռուսական քարոզչության ամենաառանցքային գաղափարախոսական պատումները։🔹Արդյո՞ք Կրեմլը ունի որևէ հստակ գաղափարախոսություն։🔹Ռուսաստանը ի՞նչ գործիքներ է կիրառում իր քարոզչությունը տարածելու համար։🔹Ինչպիսի՞ արձագանքներ է ստանում ռուսական քարոզչությունը Հայաստանում և Վրաստանում։ «Բուն զրույց․ Արտաքին քաղաքականություն» հաղորդաշարում զրուցում են Աննա Գևորգյանը և քաղաքագետ Էդգար Վարդանյանը։

Հիերոգլիֆների ծագումը, պատմությունը, ազդեցությունը մտածողության վրա | Արփի Ղազարյան

Չինական հիերոգլիֆների ծագման ի՞նչ վարկածներ կան, ինչո՞վ է չինարենը տարբերվում աշխարհի այլ լեզուներից, ի՞նչ գրային համակարգեր են եղել Չինաստանում մինչև ժամանակակից հիերոգլիֆները, քանի՞ հիերոգլիֆ կա և քանի՞սն են կիրառվում գրավոր խոսքում, պատմում է չինարենի դասախոս Արփի Ղազարյանը։

Search