13. Ատիպիկ դեպրեսիաներ. Հոգեբուժություն. Արամ Հովսեփյան

13. Ատիպիկ դեպրեսիաներ. Հոգեբուժություն. Արամ Հովսեփյան

Դեպրեսիաներին բնորոշ հիմնական արտահայտումներից բացի հանդիպում են բազմաթիվ այլ ախտանիշներ, որոնք հայտնվում և զարգանում են հիվանդության ընթացքում: Դրանց շարքին են պատկանում անհեդոնիան՝ հաճույք ստանալու անկարողությունը, սեռական դիսֆունկցիաները և հոգեակտիվ նյութերի չարաշահումը:

Դասական ատիպիկ դեպրեսիան դրսևորվում է պասիվությամբ, ախորժակի փոփոխությամբ և պասիվացած հուզական վիճակով: Հիվանդը հնարավորություն չունի «տրվելու» իր հիվանդությանը, և այն սկսում է ոչ սովորական, «ճնշված» ձևով արտահայտվել:

Թաքնված դեպրեսիայի ընթացքում շեղումները տեղի են ունենում սուբկլինիկական մակարդակում: Դեպրեսիայի այս տեսակին բնորոշ է թուլահոգությունը. մարդու հույզերն ավելի անկայուն են, հեշտ ու արագ են արտահայտվում: Թաքնված դեպրեսիայի ընթացքում հիվանդը կարող է խրոնիկ ցավեր ունենալ: Հիվանդությունը կարելի է ախտորոշել՝ հայտնաբերելով դրա առաջացման արտաքին պատճառները: Տարատեսակ ցավերը բնորոշ են նաև սոմատիզացված դեպրեսիային: Հետծննդաբերական դեպրեսիաները կարող են բացասական ազդեցություն ունենալ երեխայի ապագա հոգեկան առողջության վրա:

Ցիկլոտիմիան (թարգմանաբար՝ անկայուն տրամադրություն) արտահայտվում է դեպրեսիվ փուլերով: Կրկնվող, սեզոնային տրամադրության փոփոխությունները դրսևորվում են ենթամանիակալ և ենթադեպրեսիվ փուլերով: Հիվանդները կախված են եղանակային փոփոխություններից և այլ արտաքին ազդակներից: Տրամադրության բարձրացման փուլերն անցնում են աննկատ, իսկ դեպրեսիվ փուլերը ավելի ցայտուն են արտահայտվում:

Ալկոհոլային դեպրեսիան բխում է ընկճված վիճակը ալկոհոլով հաղթահարելու սովորությունից: Չնայած կարճատև գոհունակության զգացմանը, մեծաքանակ ալկոհոլի հորմոնալ ազդեցությունը նպաստում է դեպրեսիայի խորացմանը:

Մեկնաբանություններ

Մեկնաբանել

Share Button

Դիտեք նաև՝

Մեկնաբանել

Your email address will not be published. Required fields are marked *