Աստղագիտություն և տիեզերագնացություն (մաս 2). Ավետիք Գրիգորյան

Աստղագիտություն և տիեզերագնացություն (մաս 2). Ավետիք Գրիգորյան

1966թ., երբ նախագծվում էր «Լուսին-9» խորհրդային սարքը, լուրջ հարց էր ծագել, թե ինչպիսին է լուսնի մակերևույթը, քանի որ մինչ այդ աստղագետների պատկերացմամբ լուսնի վրա միլիարդավոր տարիների ընթացքում միկրոմասնիկների հարվածներից մակերևույթն այնքան մանրացված, փոշիացված պիտի լիներ, որ այնտեղ պետք է մետրերի հաստությամբ փոշու շերտ լիներ, և սարքը կարող էր պարզապես ընկղմվել այդ փոշու շերտի մեջ՝ չկարողանալով որևէ բան նկարել կամ հաղորդել Երկիր: Եվ հարց էր ծագել՝ ինչպես վարվել, վայրէջքային հատվածում գուցե մեղմիչներ տեղադրել, ինչ անել, որ սարքը չընկղմվի: Երբ գլխավոր կոնստրուկտոր Կարալյովը տեսավ, որ այդ բանավեճերը ձգվում ու պարզապես փակուղի են տանում, կամային որոշում ընդունեց՝ թղթի վրա գրելով. «Համարել լուսնի մակերևույթը պինդ», ստորագրեց ու հանձնեց կոնստրուկտորներին: Բարեբախտաբար, այդպես էլ եղավ: Լուսնի վրա փոշու շերտը շատ քիչ էր՝ մի քանի սմ:

Տիեզերագնացությունը նաև կարողանում է լուրջ կենսական խնդիրներ լուծել երկրագնդի համար: Բացի կիրառական խնդիրներից, որ կատարում են արբանյակները, նաև նրանք հետևում են բնապահպանական խնդիրներին. ինչ վիճակում է երկրագունդը, մթնոլորտի աղտոտվածությունը, օզոնային խոռոչները և այլն: Արբանյակների շնորհիվ հետևում և միջոցներ կամ հակամիջոցներ են ձեռնարկում՝ պայքարելու, օր.՝ օզոնային խոռոչների վերացման դեմ:

Մեկնաբանություններ

Մեկնաբանել

Share Button

Դիտեք նաև՝

Մեկնաբանել

Your email address will not be published. Required fields are marked *