8. Ասոցիատիվ մտածողության խանգարումներ. Հոգեբուժություն. Արամ Հովսեփյան

Մտածողությունն այն բարձրագույն հոգեկան ֆունցկցիան է, որ օգնում է մեզ ճանաչել աշխարհը և այդ փորձն օգտագործել իրական կյանքում: Մտածողության խանգարումների առաջին տեսակը վերաբերում է մտածողության տեմպի փոփոխություններին: Դրանք երևում են խոսքի արագության փոփոխությունից. խոսքի դանդաղեցումը երբեմն անգամ կարող է բերել մտքի կանգի (որը, սակայն, շատ ավելի ծանր հոգեկան խանգարումների շարքին է պատկանում):
Խոսքի արագացմանը զուգորդում է մտքի արագացումը. միտքը կարող է շատ արդյունավետ աշխատել, բայց անհասկանալի մնալ արտաքին աշխարհի համար, քանի որ խոսքը քաոտիկ է դառնում:

Գլխուղեղի վնասվածքներին և էպիլեպսիային բնորոշ է մտածողության հանգամայնությունը: Մտածողությունը դառնում է շատ դետալիզացված, մածուցիկ և դանդաղացած: Հիվանդը կենտրոնանում է մանրամասների վրա և երբեմն չի կարողանում միտքն ավարտի հասցնել առանց կողմնակի օգնության:

Շիզոֆրենիային բնորոշ խանգարումներից է դատարկաբանությունը (ռեզոնյորությունը): Խոսքը արտաքնապես անսխալ է, հնչում է համոզիչ, սակայն դրանում բացակայում է որևէ բովանդակություն: Պաթոլոգիկ դատարկաբանությունը զուգորդվում է այսպես կոչված փիլիսոփայական ինտոքսիկացիայով, որը բնորոշ է հատկապես դեռահասներին: Մարդը սկսում է փիլիսոփայական, աբստրակտ գաղափարներ արտադրել, սակայն դա վերածվում է անբովանդակ մտախաղի: Փիլիսոփայական ինտոքսիկացիան հանդիպում է նաև շիզոֆրենիկ հիվանդների մոտ, սակայն, ի տարբերություն դեռահասների, հիվանդի խոսքից վերանում է որևէ իմաստ:

Մտածողության պարալոգիայի ժամանակ տուժում է անմիջապես տրամաբանական մտածողությունը, և եզրահանգումները կորցնում են կապակցվածությունը: Հիվանդը դժվարանում է պատճառա-հետևանքային կապեր կազմել: Ավելի ծանր է մտածողության ճեղքվածությունը, որի ժամանակ տուժում է խոսքի քերականական կառուցվածքը, և հիվանդի մտքերը անհասկանալի են դառնում:

Մենտիզմը (մտքերի հոսքը) իր մեջ ներառում է նաև ընկալման խանգարում: Դրան բնորոշ է մտքերի, պատկերների, լսողական, շոշափողական և հոտառական հիշողությունների ինտենսիվ ու անկառավելի հոսք:

Մտավոր հետամնացության համախտանիշներին բնորոշ են վերբիգերացիան՝ նույն բառերի կամ բառակապակցությունների անպատճառ ու շարունակական կրկնությունը, և պերսևերացիան՝ որևէ ազդակով (օրինակ՝ հարցով) պատճառած կրկնությունը:

Դիտեք նաև՝

Բուն զրույց. Առողջ ապրելակերպ | Սննդային վարքի խանգարումներ

Բուն զրույց. Առողջ ապրելակերպ | Սննդային վարքի խանգարումներ

🔹Որո՞նք են սննդային վարքի խանգարման հիմնական դրսևորումները։🔹Ինչպե՞ս կարելի է կանխել սննդային խանգարումները։🔹Նյարդային բուլիմիա, նյարդային...

Բուն զրույց. Առողջ ապրելակերպ | Յոգա

Բուն զրույց. Առողջ ապրելակերպ | Յոգա

🔹Ինչպե՞ս է յոգան տարածվել Հայաստանում։🔹Ո՞րն է յոգայի կապը առողջության հետ։🔹Կա՞ն արդյոք թիրախային առանձնացված խմբեր յոգայում։🔹Ի՞նչ ռիսկեր է...

Բուն զրույց. Առողջ ապրելակերպ | Վիոլետա Զոփունյան | Շաքե Հմայակյան

Բուն զրույց. Առողջ ապրելակերպ | Վիոլետա Զոփունյան | Շաքե Հմայակյան

🔹 Ի՞նչ է առողջ ապրելակերպն այսօր, և որո՞նք են հիմնական մարտահրավերները:🔹 Ինչպե՞ս գտնել բժշկության մասին գրագետ տեղեկատվություն:🔹 Ի՞նչ նվազագույն...