Գաղութատիրություն, հետգաղութատիրություն և անկախության մարտահրավերները. Ասպետ Գոչիկեան

Գաղութատիրություն, հետգաղութատիրություն և անկախության մարտահրավերները. Ասպետ Գոչիկեան

Եվրոպան աղքատ ցամաքամաս է, չունի ռեսուրսներ թե՛ երկրագործության իմաստով, թե՛բնական որևէ հարստության, ի հակառակ դրան շատ մեծ հարստություններ ունեին Ամերիկան, Աֆրիկան, ասիական մի շարք երկրներ, և սա էր պատճառը, որ Նապոլեոնը և կամ տարբեր այլ անհատներ չէին փորձում հարվածել Անգլիային, այլ փորձում էին գրավել Եգիպտոսը, Հնդկաստանը: Ստացվում է, որ եթե դու աղքատ ես, բայց ունես զենք, ապա դու օլիգարխ ես, օլիգարխ երկիր: Տեխնիկական զարգացվածության շնորհիվ այս օլիգարխ երկրները կարողացան դառնալ գաղութարարներ՝ զարգացնելով սեփական տնտեսությունը, տեխնոլոգիան: Գաղութատիրության երևույթը հիմնված է անհավասար հարաբերությունների վրա: Անհավասարությունը գաղութատիրության և՛ պատճառն է, և՛ արդյունքը: Այս պրոցեսում կարող ենք գործածել մարքսիզմի գաղափարները. մարքսիզմի գաղափարախոսության համաձայն՝ կա ունեցողը և չունեցողը, և այս համակարգում ունեցողն այնպիսի օրենքներ է հաստատում, որ չունեցողը չկարողանա բարձրանալ կամ դուրս գալ տվյալ երևույթից: Այս պրոցեսից դուրս գալու միակ միջոցը հեղափոխությունն է, որովհետև խաղն օրենքով շարունակելն անհնարին է, քանի որ հենց օրենքներն են անարդար, ուստի միակ միջոցը մնում է հեղափոխությունը…

Մեկնաբանություններ

Մեկնաբանել

Share Button

Դիտեք նաև՝

Մեկնաբանել

Your email address will not be published. Required fields are marked *