21-րդ դարի դպրոցը. Սերոբ Խաչատրյան, Արտաշես Թորոսյան

21-րդ դարի դպրոցը. Սերոբ Խաչատրյան, Արտաշես Թորոսյան

Լավագույնը լավի թշնամին է: Երբ մենք աշխատանքի ընթացքում ձգտում ենք լավագույնին, մենք դժվարանում ենք քայլ առաջ կատարել, որովհետև ամեն քայլը որոշելուց հետո մի նոր ավելի կարևոր գաղափար է գալիս: Կրթության մեջ նմանատիպ բարձրագոչ հեռանկարներով առաջնորդվելու դեպքում մենք առաջ չենք ընթանա, ինչն էլ հենց տեղի է ունենում այսօր, երբ ստեղծում ենք նոր կրթական համակարգ հին օպերացիոն համակարգով:

Երբեմն կրթական համակարգը պետք է նայի հասարակական կյանքի այլ ոլորտներին: Օր.՝ վերցնենք առողջապահական համակարգը և պատկերացնենք, որ հիվանդանոցում բոլոր հիվանդներին տան նույն դեղերը և նույն չափաբաժնով: Այս դեպքում, բնականաբար, որոշ հիվանդներ կմահանան, մյուսների վիճակը կվատանա, և միայն հիվանդների մի փոքր հատված կլավանա: Կրթության համակարգը այսօր միակ ոլորտն է, որտեղ մենք նույն նյութը տալիս ենք երեխաներին և պահանջում, որ իրենք նույն ժամանակի մեջ նյութը սովորեն: Մինչդեռ եթե որոշ երեխաներին տրվի այդ նյութը սովորելու համար լրացուցիչ ժամանակ, իրենք էլ բավականին լավ արդյունքների կհասնեն: 

Այսօրվա մեր գործող դպրոցը ավելի շատ աշխատատեղ է ուսուցչի համար, քան աշակերտի սովորելու տեղ: Եվ երբ այս աշխատատեղ ապահովող հաստատությունում հանկարծ հայտնվում է մի տեխնոլոգիա, որը ինչ-որ մի աշխատողի փոխարեն կարողանալու է ինքնուրույն այդ աշխատանքը կատարել, բնականաբար, դրա դեմ միանշանակ ընդդիմություն է առաջանում: Նույնը չեմ կարող ասել արտասահմանի համար:

Օր.՝ Բարսելոնայի Օբերտայի համալսարանը, որն ունի 30 հազ. ուսանող, բոլորը վիրտուալ տարածքում, հեռավար ուսուցման ձևով: Զարմանալի էր այն, թե ինչպես կարելի է տանը՝ համակարգչի առաջ նստած, հանձնել քննություն և, ասենք, չարտագրել կամ վստահ լինել, որ չեն արտագրում: Անհանգստությունս ճիշտ էր, պարզվեց՝ իրենք էլ են դա կիսում, բայց այժմյան մշակված գնահատման մեթոդները, որոնք տրամաբանորեն և լավ կազմված հարցերի խումբ են, որոնց պատասխանը գրքի մեջ պատրաստի վիճակում չես գտնի. դրանք երրորդ կարգի բարդության առաջադրանքներ են, այսինքն քո ստացած գիտելիքի հիման վրա դու պետք է կարողանաս որոշում կայացնել և տրված իրավիճակի համար լուծում գտնել: Այս դեպքում գործնականորեն արտագրելն անհնար է, բայց իմ այդ հարցին իրենք զարմացած պատասխանեցին, որ մի՞թե ամբողջ ուսումնառության ընթացքում մոտ10-15 հազ. եվրո գումար ես ծախսելու արտագրելու և ոչինչ չիմանալու համար…

 

Մեկնաբանություններ

Մեկնաբանել

Share Button

Դիտեք նաև՝

Մեկնաբանել

Your email address will not be published. Required fields are marked *