Սոցիալական նորարարության բնույթը. Մարինա Մխիթարյան

Սոցիալական նորարարության բնույթը. Մարինա Մխիթարյան

Ի՞նչ է սոցիալական նորարարությունը: Այն օգտագործվում է գրեթե բոլոր տեղերում, եկել է բիզնեսից, երբ բիզնեսը սկսել է մարդակենտրոն մոտեցում հանդես բերել՝ ելնելով պահանջարկի ու առաջարկի իրար համապատասխանեցման կարիքից: Ինչպես են բիզնեսի այդ մարդակենտրոն մոտեցումները սկսել կիրառվել սոցիալական ոլորտում, զարգացման կազմակերպություններում, կառավարությունում: Ինչ է սկզբունքը, եթե ես՝ սպառողս, գնում եմ, օրինակ, խանութ՝ գազավորված ջուր գնելու ու տեսնում կա դրված կոկա-կոլա և կա գազավորված ջուր: Ես, անելով իմ գիտակցված սպառողական ընտրությունը, կողմնորոշում եմ իմ վաղվա գնելիք պրոդուկտի որակը: Սա գիտակցում է թե՛ սպառողը, թե՛ առաջարկ ներկայացնողը, և այդ հարաբերությունները օրգանիկ ձևավորվում են՝ սկսելով միմյանց կարծիքը հաշվի առնել: Այս հարաբերությունները տեղայնացնել, տրանսլացիա անել սոցիալական հարաբերությունների վրա փորձում է հենց սսոցիալական նորարարությունը: 

Հաշմանդամներին վերաբերող մի նախագիծ ստեղծվեց, որ կոչվում է «Տեսնող ձեռքեր»: Նրանք տեսողության խնդիր ունեցող մարդկանց ոչ թե խղճահարության, ոչ թե թույլ կողմերի վրա կենտրոնացող պրոեկտ արեցին, այլ նրանց ուժեղ կողմերի. տեսողության խնդիր ունեցող մարդկանց մյուս զգայարանները ավելի լավ են զարգացած: Աշխարհի տարբեր երկրներում նմանատիպ խնդիր ունեցող մարդկանց ուժեղ կողմերը օգտագործվում են, օրինակ Գերմանիայում մամոգրաֆիական հետազոտություններ են անում և այլն: Այստեղ ստեղծվեց մերսման սրահ, որտեղ աշխատում են տեսողության խնդիր ունեցող մարդիկ: Սրահը բավականին լավ է աշխատում, նույնիսկ արտագնա այցեր են կատարում, օրինակ՝ Վրաստան, համագործակցում են տարբեր կազմակերպությունների հետ: Իրականում սա ընդամենը խնդրին այլ անկյունից դիտելու մոտեցում էր, երբ դու հոգատար ես մարդու նկատմամբ…

Մեկնաբանություններ

Մեկնաբանել

Share Button

Դիտեք նաև՝

1 Մեկնաբանություն

Մեկնաբանել

Your email address will not be published. Required fields are marked *