Արշիլ Գորկու դերը «ազգային մոդեռնիզմի» կայացման գործում. Աննա Գալստյան

Արշիլ Գորկու դերը «ազգային մոդեռնիզմի» կայացման գործում. Աննա Գալստյան

Ազգային մոդերնիզմի կայացումը էակապես կապված է համամիութենական մշակութային իրադարձությունների հետ: Դրանցից առաջինն էր 1957թ. Մոսկվայում կայացած Երիտասարդության և ուսանողների փառատոնն էր: Նկարիչ Վարուժան Վարդանյանի վկայությամբ, փառատոնին ներկա էր Մինաս Ավետիսյանը, որը տպավորված էր Ջեքսոն Փոլոքի գեղանկարչությունից: Ցուցահանդեսի ընթացքում ամերիկացի նկարիչ Հարի Քոլմանը ներկայացրեց Փոլոքի նկարչական մեթոդն ու կաթիլային տեխնիկան:

10487678_10205992404753772_1973418220_n

Արշիլ Գորկու կտավը՝ Մոսկվայում (Opening in Moscow (1959) ֆիլմից):

1959թ. Մոսկվայում բացված Ամերիկյան ցուցահանդեսը՝ նվիրված Նահանգների արդյունաբերության նվաճումներին: Ցուցահանդեսում առաջին անգամ ներկայացվեց Արշիլ Գորկու «Water of the Flowery Mill» (Ծաղկաշատ ջրաղացի ջուրը) կտավը: Ցուցահանդեսին հայ նկարիչների ներկայության վերաբերյալ ստույգ տեղեկություններ չկան:

%d5%b6%d5%af%d5%a1%d6%80-3

«Ամերիկյան գրաֆիկա» ցուցահանդեսի պաստառը


%d5%b6%d5%af%d5%a1%d6%80-6

Աշոտ Հովհաննիսյան` «Արշիլ Գորկու դիմանկարը» (1985)

 

1963-1964թթ. Մոսկվայում, Երևանում և Ալմա-Աթայում բացված ամերիկյան գրաֆիկայի ցուցահանդեսի շրջանակներում, հավանաբար, ներկայացված էր Արշիլ Գորկու գրաֆիկական գործերից մեկը: Ցուցահանդեսը հանրային մեծ հետաքրքրություն է առաջացրել, սակայն դրա վերաբերյալ որևէ արխիվային նյութեր չեն պահպանվել:

1968թ. Հովհաննես Զարդարյանի և Ադո Ադոյանի (Արշիլ Գորկու հորեղբոր որդու) նախաձեռնությամբ Երևվանի Արվեստի աշխատողների տանը կազմակերպվեց Արշիլ Գորկու հուշ-երեկո, որին մասնակցեցին վաթսունականների գրեթե բոլոր հայտնի արվեստագետները: Երեկոյի հետևանքով մի շարք գործեր ստեղվեցին, և հայտնի են Մինաս Ավետիսյանի խոսքերը.«Արշիլ Գորկին իմ եղբայրն է»:

 

Մեկնաբանություններ

Մեկնաբանել

Share Button

Դիտեք նաև՝

Մեկնաբանել

Your email address will not be published. Required fields are marked *