Սովորել մտածել. Սերոբ Խաչատրյան, Արփինե Հովհաննիսյան

Սովորել մտածել. Սերոբ Խաչատրյան, Արփինե Հովհաննիսյան

 Եվրոպական երկրների ավագ դպրոցներում աշակերտները պրակտիկ կիրառում են իրենց սովորածը, օր.՝ Շվեդիայում, երեխաները 6-14 շաբաթ անցնում են ուսումնական պրակտիկա, այսինքն՝ դպրոցը կամ քոլեջը հնարավորություն է տալիս աշակերտներին ապագա մասնագիտության ընտրության համար որևէ կազմակերպությունում հարցազրույցի միջոցով ընդունվել և անցնել պրակտիկա: Ի՞նչ է կատարվում մեր ավագ դպրոցներում: Եթե բացենք 12-րդ դասարանի որևէ դասագիրք ցանկացած առարկայից, ապա կտեսնենք, որ ընդամենը կրկնություն է, այսինքն՝ աշակերտները կարելի է ասել՝ անիմաստ ժամանակ են վատնում՝ չհաշված այն, որ ավագ դպրոցը չի տալիս այն գիտելիքը, որ երեխան առանց կրկնուսույցի մոտ հավելյալ պարապելու ընդունվի համալսարան:

Աշակերտը չունի այն մտածողությունը, որ հետագայում է իրեն գիտելիքը պետք գալու, խնդիրը սկսվում է աշակերտներին սխալ մոտիվացնելուց, որ է գնահատականի շատ շեշտադրվածությունը: Այստեղից էլ առաջանում է անգիր անելու գաղափարը, և երեխան մտածում է. «Անգիր կանեմ, կպատասխանեմ, գնահատականս կստանամ», իսկ թե հետո ինչքանով է մնում այդ գիտելիքը, այլ խնդիր է…

Մեկնաբանություններ

Մեկնաբանել

Share Button

Դիտեք նաև՝

Մեկնաբանել

Your email address will not be published. Required fields are marked *