Արփի Ոսկանյան. Փափուկ Խաղալիք

Արփի Ոսկանյան. Փափուկ Խաղալիք

Երբ գրկես ինձ, ինչպես մահից առաջ՝
աչքերիդ առջևով անցնելու է մանկությունդ.
արգելված շոկոլադը պահարանում,
արգելված մայրդ հորդ ծոցին,
արջուկը՝ մթության մեջ քեզ սեղմվող,
փափուկ ու տաք ինչպես մորդ մարմինը…
Ու էլ չես քնելու առանց ինձ,
ոտքերդ խփելու ես հատակին,
գլուխդ պատերով ես տալու,
պահանջելու ես ինձ, բղավելու ես։
Գիշերները քնքշանքի դասերն ես կրկնելու,
ցերեկները պարպելու ես վրաս
մանկական դաժանությունդ։
Խոշտանգված, անդամահատ, արյունլվիկ,
խանդակաթ սիրուց քրչոտած,
որպես քո անկողնու մշտական բնակիչ՝
ավելի անդավաճան, քան մայրը,
ավելի անկենդան, քան խաղալիքը,
ես երբեք, էլ երբեք թույլ չեմ տա,
որ մեծանաս։

Մեկնաբանություններ

Մեկնաբանել

Share Button

Դիտեք նաև՝

Մեկնաբանել

Your email address will not be published. Required fields are marked *