Հարսանիքի տրանսֆորմացիա. Գայանե Շագոյան

Վերջերս ոստիկանությունն առաջարկություն արեց փոփոխություն կատարել ընտանիքի մասին օրենքի մեջ և հղումն անել հայկական ընտանեկան ավանդական արժեքներին` չպարզաբանելով, թե ի՞նչ է նա դրա տակ հասկանում: Այս դեպքում, եթե ես բերեմ այն բոլոր տարբերությունները, որ եղել են հայկական ավանդական ընտանեկան արժեհամակարգում հենց նույնը 19-րդ դարում, հազիվ թե այսօրվա ոստիկանությունն ուզենար դրա տակ ստորագրել: Ինչևէ: Այսպիսով մենք ունենք շատ բազմազան իրավիճակ. հորինված միատեսակություն, որը իբրև ճիշտն է, հնագույնն է, մաքուրն է, իսկականն է, հայկականն է և դրա կողքին նոր-նոր ձևավորվող իրական միատեսակություն:

Եթե փորձեմ խոսել կուսության խնդրի մասին. կարող եմ մի օրինակ պատմել. առնվազն մի քանի սերնդի հին երևանցի մի կին, ով ամուսնանում էր ԽՍՀՄ տարիներին, որևէ պատկերացում չուներ կարմիր խնձորի ծեսի մասին և նրա ու ամուսնու ընտանեկան միջավայրերում որևէ կերպ նման հարցեր չեին քննարկվում: Սակայն 90-ականներին, երբ ամուսնանում էր նրա դուստրը, նա հետևում էր, որ այդ ծեսն անպայման կատարվեր:

Նույն մարդու կենսագրության օրինակով մենք կարող ենք այդ տրանսֆորմացիան հասկանալ և տեսնել, թե ինչպես է գյուղական, համայնքային նորմը հաղթում քաղաքային, ուրբան ավանդույթին:

***

Ավանդական են կոչվում այն ծեսերն ու սովորությունները, որոնք տարածված են եղել մեծ մասամբ 19-րդ դարում, այն պատճառով, որ հենց այդ ժամանակ են դրանք արձանագրվել: Հետազոտողները սովորաբար մաքուր ազգայինի փնտրտուքի համար գնում են գյուղեր, որովհետև գյուղանման բնակավայրերում քիչ են տարբեր տեսակի հոսանքներն ու դրանց ազդեցությունները, այլազգիների հետ խառնամուսնությունները, առհասարակ դրսի աշխարհի հետ շփումը: Ստացվում է, որ անխառն ազգայինը գյուղական հարսանիքն է: Սակայն այդ ավանդույթները տարբեր գյուղերում տարբեր են` պայմանավորված տարածաժամանակային, սոցիալական տարբերություններով:

Մեկ այլ տարբերակ է առաջարկվում ՅՈՒՆԵՍԿՕ-ի արձանագրության մեջ, որպեսզի պահպանի ոչ նյութական մշակութային արժեքները. ավանդականի տակ այստեղ հասկանում են մի քանի սերունդ բանավոր փոխանցվող և կենդանի ավանդույթները: Այս իմաստով մենք ունենք շատ լուրջ խնդիրներ: Այս անըդհատականությունը մեզ մոտ ընդհատվել է պատմաքաղաքական մի շարք միջադեպերով և գործընթացներով` ցեղասպանություն, ԽՍՀՄ, անկախություն:

***

Մեդիայի և շուկայական հարաբերությունների ազդեցությունը մենք տեսնում ենք գյուղական հարսանեկան ավանդույթի վրա, երբ գյուղը ձեռք է բերում համայնքային հարաբերությունների վրա հիմնված գյուղական հարսանիքի կառուցվածքի փոխարեն միջնորդավորված, վճրովի ծառայությունների համակարգ: Արդյունքում մենք այսօր ունենք գլոբալացված հարսանիք: Սա մենք տեսնում ենք Հայաստան ներթափանցած նույն այդ սպիտակ հարսանիքի հոսքի ֆենոմենը. սկսած նույն այդ տարոսիկներից, հուշանվերներից, որոնք ներկրվեցին Չինաստանից և ավարտած սպիտակ զգեստով, որն իրականում անգլիական ավանդույթից է գալիս:

Նիկոլաս և Մաքրուհի Տեր-Ղազարյան-Գաբրիելյաններ, Ակն, 1880թ., SAVE նախագծի հավաքածու աղբյուրը` http://www.genocide-museum.am/arm/photos/wed-08.jpg
Նիկոլաս և Մաքրուհի Տեր-Ղազարյան-Գաբրիելյաններ, Ակն, 1880թ., SAVE նախագծի հավաքածու
( աղբյուրը` http://www.genocide-museum.am/arm/photos/wed-08.jpg)

 

Շահնուր Ուշուլյանը հարսանեկան տարազով, Աֆիոն-Գարահիսար, 1900թ., SAVE նախագծի հավաքածու (աղբյուրը` http://www.genocide-museum.am/arm/photos/wed-40.jpg)
Շահնուր Ուշուլյանը հարսանեկան տարազով, Աֆիոն-Գարահիսար, 1900թ., SAVE նախագծի հավաքածու
(աղբյուրը` http://www.genocide-museum.am/arm/photos/wed-40.jpg)
Էլիզ և Հովսեփ Արտինյաններ, Կ.Պոլիս, 1904թ ( աղբյուրը` http://www.genocide-museum.am/arm/photos/wed-27.jpg)
Էլիզ և Հովսեփ Արտինյաններ, Կ.Պոլիս, 1904թ
( աղբյուրը` http://www.genocide-museum.am/arm/photos/wed-27.jpg)
Typical Morning Dress at a Wedding in 1929.
Typical Morning Dress at a Wedding in 1929.
The woman to the far right is wearing a typical wedding dress from 1929. Until the late 1960s, wedding dresses reflected the styles of the day. From that time onward, wedding dresses have often been based on Victorian styles.
The woman to the far right is wearing a typical wedding dress from 1929. Until the late 1960s, wedding dresses reflected the styles of the day. From that time onward, wedding dresses have often been based on Victorian styles.
Vietnamese wedding Ao dai
Vietnamese wedding Ao dai
Qing dynasty styled traditional Chinese wedding dress with phoenix crown (鳳冠) headpiece still used in modern Taiwanese weddings.
Qing dynasty styled traditional Chinese wedding dress with phoenix crown (鳳冠) headpiece still used in modern Taiwanese weddings.
Japanese woman in a wedding kimono.
Japanese woman in a wedding kimono.
Apache bride
Apache bride

Դիտեք նաև՝

Հիերոգլիֆների ծագումը, պատմությունը, ազդեցությունը մտածողության վրա | Արփի Ղազարյան

Հիերոգլիֆների ծագումը, պատմությունը, ազդեցությունը մտածողության վրա | Արփի Ղազարյան

Չինական հիերոգլիֆների ծագման ի՞նչ վարկածներ կան, ինչո՞վ է չինարենը տարբերվում աշխարհի այլ լեզուներից, ի՞նչ գրային համակարգեր են եղել Չինաստանում մինչև...

Կառնուտի դամբարանները․ թաղման ծեսի մասին | Լևոն Աղիկյան

Կառնուտի դամբարանները․ թաղման ծեսի մասին | Լևոն Աղիկյան

Ինչո՞ւ «Շենգավիթյան մշակույթը» վերանվանվեց «Կուր-Արաքսյանի», ինչո՞ւ է կարևոր դամբարանների ուսումնասիրությունը, ի՞նչ հիմքով են դամբարանները համարվել ընտանեկան,...

Քաղաքի հիշողություն․ Գետառ | Սոնա Քալանթարյան

Քաղաքի հիշողություն․ Գետառ | Սոնա Քալանթարյան

🔹Ի՞նչ տարբերություններ կան գետի շուրջ ապրող մարդկանց և քաղաքի այլ բնակիչների կյանքում և կենցաղում։🔹Գետը՝ որպես սոցիալական տարածություն։🔹Գետի...