1.Հայոց լեզվի ծագումը և պատմական զարգացումը. Հրաչ Մարտիրոսյան

1.Հայոց լեզվի ծագումը և պատմական զարգացումը. Հրաչ Մարտիրոսյան

Հայերենի հնդեվրոպական ծագումը բացահայտվել է դեռևս երկու հարյուրամյակ առաջ: Այդ ժամանակաշրջանի եվրոպացի գիտնականները հայերենը համարել են պարսկական ճյուղի լեզու, քանի որ դրանում պարսկերենից բազմաթիվ փոխառություններ կային: 1875թ. Հայնրիխ Հյուբշմանն իր հոդվածում ապացուցեց, որ հայերենը հնդեվրոպական ընտանիքի առանձին ճյուղ է:

***

Հայնրիխ Հյուբշմանի և Անտուան Մեյեի գիտական նվաճումներից հետո հայերենագիտության մեջ սկսվում է աճառյանական փուլը: Աճառյանի կոթողային աշխատանքները անգերազանցելի դեր ունեցան հայերենագիտության պատմության մեջ: «Հայոց լեզվի պատմությունը» (1940-1951) և «Հայերէն արմատական բառարանը» (1926-1935) առանցքային նշանակություն ունեն հայերենագիտության համար համար:

***

Հայերենի ստուգաբանական ուսումնասիրություններում հեղինակները հաճախ արհամարհում են ներքին ստուգաբանության կարևորությունը: Ստուգաբանությունը միավորում է լեզվի ուսումնասիրության բոլոր դաշտերը. բառի ծագումը հասկանալու համար պետք է ուսումնասիրել դրա տեքստային վկայությունները, բարբառային պահպանվածությունը և այլն: Բուն ստուգաբանությունը բաժանվում է ներքին և արտաքին մասերի. ներքին ստուգաբանությունը գործում է տվյալ լեզվի սահմաններում, արտաքինը՝ այլ լեզուների հետ համեմատությամբ:

Մեկնաբանություններ

Մեկնաբանել

Share Button

Դիտեք նաև՝

Մեկնաբանել

Your email address will not be published. Required fields are marked *