Մի ի նաշի ոռի. Արեն Ոսկանյան | :դոկուբուն

Մի ի նաշի ոռի. Արեն Ոսկանյան | :դոկուբուն

Մի ի նաշի ոռի
2017, Վանաձոր, 8 րոպե
Ռեժ.՝ Արեն Ոսկանյան

 

Սինոփսիս

Երիտասարդության խնդիրները շատ են՝ մասնավորապես մարզերում։ «Մի ի նաշի ոռի» ֆիլմն անդրադառնում է դրանցից մի քանիսին՝ շեշտադրելով հատկապես անառողջ միջավայրի և կիսագողական արժեքներով դաստիարակվող սերնդի խնդիրները։ Միջավայր, որտեղ գերակշռում է անհանդուրժողականությունը և ճնշումը սոցիալապես անապահով, այլ ենթամշակութային արժեքներ կրող երիտասարդների վրա: Միջավայր, որտեղ գերիշխում է անապահովության և վախի մթնոլորտը։ Ֆիլմը հպանցիկ անդրադառնում է նաև արտագաղթին, մարզերում ժամանցի վայրերի բացակայության պատճառներին և երիտասարդ արվեստագետների ստեղծագործելու անհնարինությանը։ Ֆիլմում կենտրոնական է Վանաձորում գործող հակասրճարանի պատմությունը, որն անդրադառնում է կիսագողական թաղային հեղինակությունների և սրճարանի հաճախորդ երիտասարդների շարունակական կոնֆլիկտներին։ Ֆիլմը որոշ չափով կուլիսային է՝ մոնտաժված են հեղինակի կազմակերպչական աշխատանքները և ֆիլմի թեմայի շուրջ մտորումները։

 

 

Մեկնաբանություններ

Մեկնաբանել

Share Button

Դիտեք նաև՝

1 Մեկնաբանություն

Մեկնաբանել

Your email address will not be published. Required fields are marked *