Ինքնիշխանություն և անկախություն | Բաբկեն Արարքցյան

Ինքնիշխանություն կարող են ունենալ միայն անկախ պետությունները, սակայն այն երբեք բացարձակ չի լինում։ Ցանկացած միջազգային պայմանագիր՝ կնքված մեկ կամ մի քանի այլ պետության հետ, արդեն ինքնիշխանության զիջում է։ Սակայն այսօր որոշ պետություններ փորձում են ինքնիշխանության ամրապնդման պատրվակով վերանայել այդպիսի համաձայնությունները։ Օրինակ՝ կնքվում է պայմանագիր, որով մի պետության պարտավորեցնում են որոշակի քայլեր իրականացնել, իսկ մյուս կողմից մի խումբ պետություններ պարտավորվում են երաշխիքներ տալ՝ ինչպես 1995թ․ Ուկրաինայի միջուկային զինաթափման պայմանագիրը, որի պարտավորվածություններից էր Ուկրաինայի տարածքային ամբողջականության պահպանումը և որը կոպտորեն խախտվեց 2014թ․։

Վերջին հարյուրամյակում եղել է Հայաստանի երեք անկախ պետություն։ 1918թ․ Առաջին հանրապետությունը ձևավորվեց ծայրահեղ ծանր պայմաններում, բայց այն առաջին իսկ օրվանից ունեցավ ինքնիշխանության որոշակի դրսևորումներ․ սկսեցին ձևավորվել դիվանագիտական կառույցներ, կար բանակ, որոշ տնտեսական փորձեր արվեցին։ Առաջին հանրապետության ներկայացուցիչները այս կամ այն չափով մասնակցում էին միջազգային կոնֆերանսներին և ժողովներին․ համաշխարհային մեծ փոփոխությունների ժամանակաշրջանում Հայաստանը պիտի պաշտպաներ սեփական շահերը։ Դրսևորվել է կամք և ինքնիշխանության ձգտում։ Հայաստանի Սովետական Սոցիալիստական Հանրապետությունը բացարձակ զուրկ էր ինքնիշխանությունից։

Սովետական Միությունը ունիտար, ավտորիտար պետություն էր, որի ամենաբարձր մարմնի՝ քաղբյուրոյի որոշումները բացարձակն նույնն էին բոլոր անդամ պետությունների համար։ Ինքնիշխանության որևէ դրսևորում հնարավոր չէր․ ոչ մի արտաքին հարաբերություն, ոչ մի բանակ, գոյություն չուներ Հայաստանի առանձին բյուջե, բոլոր պաշտոնյաները նշանակվում էին Մոսկվայից։ Ցանկացած ոտնձգություն, ցանկացած կարծիք ինքնիշխանություն կամ անկախություն վերականգնելու մասին անմիջապես տասնյակ տարիներով աքսորվել են։ 1988թ․ փետրվարի 20-ին սկսվեց Ղարաբաղյան շարժումը, որը սկզբում չուներ որոշակի ղեկավարում, բայց կարիք ուներ քաղաքական առաջնորդների։ Մայիսին ձևավորվեց «Ղարաբաղ» կոմիտեն, որի առաջին իսկ քայլը քաղաքական ծրագիր կազմելն էր, իսկ օգոստոսին հրապարակվեց ՀՀՇ ծրագիրը, որում արծարծվեց անկախության հարցը։ 1991թ․ Հայաստանը վերանվանվեց Հայաստանի Հանրապետության։

Դիտեք նաև՝

Սերունդ ԵՎՕՖ #4. Ճանապարհ դեպի երաժշտություն | Արեգ Գալոյան

Սերունդ ԵՎՕՖ #4. Ճանապարհ դեպի երաժշտություն | Արեգ Գալոյան

Սերունդ ԵՎՕՖ հաղորդաշարի հերթական թողարկմանը Քրիստիանն ու Էլէնը զրուցում են կոմպոզիտոր Արեգ Գալոյանի հետ, որը պատմում է վաղ տարիքից հայտնի լինելու...

Իմանուիլ Կանտ․ դեպի հարատև խաղաղություն | Դավիթ Իսաջանյան

Իմանուիլ Կանտ․ դեպի հարատև խաղաղություն | Դավիթ Իսաջանյան

Պատերազմն իրո՞ք անխուսափելի է, և պատերազմն իրո՞ք անցանկալի է։ Առաջին հարցը վերաբերում է օբյեկտիվ իրականությանը, երկրորդը՝ արժեքների աշխարհին։ Այդ երկուսի՝...

Քաղգրականություն. «Ջունգլին վերադառնում է․ Ամերիկան և մեր վտանգված աշխարհը»

Քաղգրականություն. «Ջունգլին վերադառնում է․ Ամերիկան և մեր վտանգված աշխարհը»

🔹Ինչպե՞ս է ձևավորվել լիբերալ աշխարհակարգը։🔹Արդյո՞ք լիբերալ աշխարհակարգի ձևավորումը տրամաբանական գործընթացների արդյունք էր։🔹Ինչի՞ հանգեցրեց ԱՄՆ-ի...