Հայ ապոկալիպտիկ գրականություն. համեմատական ուսումնասիրություն. Գևորգ Բարդակչյան

Հայ ապոկալիպտիկ գրականություն. համեմատական ուսումնասիրություն. Գևորգ Բարդակչյան

Պարզվեց, որ հայ գրականության մեջ այսպիսի թեմաները երբեք ուսումնասիրված չեն: Ժամանակի ընթացքում նկատում ենք, որ կրոնական ծագում ունեցող տեքստերը շատ արագ կերպով վերափոխվում են քաղաքական-պատմական մեկնաբանությունների: Հայկական ապոկալիպտիկայի մեջ անհատի ապագայով շատ չենք զբաղվում. սա մեզ չի հետաքրքրում. մեզ հետաքրքրում է ընդհանրապես հայ ժողովրդի հավաքական ապագան կամ ճակատագիրը:

Մեկնաբանություններ

Մեկնաբանել

Share Button

Դիտեք նաև՝

1 Մեկնաբանություն

  1. Վարդան Ազատյան

    Պրն. Բարդակչյանը, անխոս, տեղյակ է, որ «հայ գրականության» մեջ այսպիսի թեմաները ուսումնասիրվել  են: Պրն. Բարդակչյանը քաջատեղյակ է, որ այդ ուսումնասիրությունների հիմքը դրել է Աշոտ Հովհաննիսյանը դեռեւս 1913թ., իսկ հետո դրանք զարգացրել է իր երկհատոր՝ «Դրվագներ հայ ազատագրական մտքի պատմության»  աշխատության մեջ (հրատարակված 1950-ականների երկրորդ կեսին): Ճիշտ է, ուսումնասիրությունների այդ հետաքրքրական ու բարդ ուղղությունն այդպես էլ մնաց լուսանցքային: Այս առումով Հովհաննիսյանը, երբ աքսորից հետո ստիպված էր նորից պաշտպանել դոկտորական թեզ, նույնիսկ ասում էր, որ դարձել է իր իսկ էպիգոնը, քանի որ իր անդրանիկ աշխատության հրատարակումից շուրջ երեսուն տարի հետո էլ ոչ ոք այդ ուղղությամբ չէր աշխատել:  Այդ ուղղությամբ «գրեթե» չեն աշխատել նաեւ նրա երկհատորյակի լույս ընծայումից հետո: Հատուկ շեշտում եմ «գրեթե» բառը, եւ, ինչպես պրն. Բարդակչյանը, չեմ ասում «երբեք», քանի որ պրն Բարդակչյանը, հիանալի տեղյակ լինելով Հովհաննիսյանի աշխատություններից, այսօր շարունակում եւ զարգացնում է դրանք:

Մեկնաբանել

Your email address will not be published. Required fields are marked *