6. Մանկական վախեր. Պրակտիկ հոգեբանություն | Անուշ Ալեքսանյան

0-ից 3 տարեկանում երեխան վախենում է մորից բաժանվելուց, և քանի որ այս տարիքում երեխաները ժամանակի զգացողություն չունեն, այս վախը կարող է շատ սուր բնույթ կրել:

1-ից 3 տարեկանում երեխաները վախենում են բարձր ձայներից, ասեղի ծակոցից, վախենում են երկրորդ երեխայի ծնունդից:

3-ից 5 տարեկան ժամանակահատվածը վախերի եռյակի տարիքն է. այս տարիքում երեխան վախենում է փակ տարածությունից, վախենում է մթությունից և մենակությունից:

5-ից 7 տարեկանում երեխան սկսում է վախենալ մահվանից: Այս պատճառով երեխաներն այս տարիքում սկսում են ծնողներին հարցեր տալ մահվան մասին, հետաքրքրվել՝ ինչ է լինում մահվանից հետո և այլն: Սա տեղի է ունենում այն պատճառով, որ այս տարիքում երեխան սկսում է գիտակցել մահվան անդառնալիությունը:

7-ից 11/12 տարեկանում երեխաները վախենում են սխալվելուց, ուշանալուց, ցածր գնահատվելուց, անցանկալի մի բան անելուց և իրենց համար հեղինակություն ունեցող անձանց կողմից չգնահատվելուց:

12-ից 15 տարեկանի շրջանում երեխաները սկսում են վախենալ գերբնական երևույթներից. այլմոլորակայիններ, հեռավոր գալակտիկաներ, մարդկության առաջացում և այլն:

Տարիքային վախերն անհանգստացնող չեն և ժամանակի ընթացքում վերանում են, եթե չլինեն արտաքին խթանիչներ: Օրինակ՝ եթե 5-ից 7 տարեկան հատվածում երեխայի ընտանիքի անդամներից մեկը մահանում է, ապա երեխայի մոտ այս վախը կարող է խորանալ և նևրոտիկ բնույթ ստանալ:

 

Դիտեք նաև՝

Հոգեբանական առողջություն և երջանկություն | Նարինե Խաչատրյան

Հոգեբանական առողջություն և երջանկություն | Նարինե Խաչատրյան

Հոգեկան առողջությունը ոչ միայն հիվանդությունների բացակայությունն է, այլև կյանքով բավարարվածության զգացումը և լիարժեք գործառնությունը։ Հումանիստական...

Բիբլիոթերապիան սոցիալական աշխատանքում | Լուսինե Քարամյան

Բիբլիոթերապիան սոցիալական աշխատանքում | Լուսինե Քարամյան

Գիրքը և տեքստը մեր հույզերի ու մտքերի վրա մեծ ազդեցություն կարող են ունենալ, կարող են կրթել, սովորեցնել ինչ-որ բան մեզ շրջապատող աշխարհի կամ ինքներս մեզ մասին։...

Բիբլիոթերապիայի անատոմիան.ծագումից մինչև ազդեցություն | Անի Կոջոյան

Բիբլիոթերապիայի անատոմիան.ծագումից մինչև ազդեցություն | Անի Կոջոյան

Հաճախ տարբեր ճգնաժամային իրավիճակներում՝ անձնայինից մինչև ազգային, յուրաքանչյուրն ընտրում է տարբեր մեխանիզմներ այդ իրավիճակից դուրս գալու, առերեսվելու,...