9. Մանկական տագնապայնություն. պրակտիկ հոգեբանություն | Անուշ Ալեքսանյան

Իրավիճակային տագնապայնությունը առաջանում է, երբ մենք բախվում ենք մեզ համար տագնապային որևէ իրավիճակի: Այս իրավիճակներում մեծ դեր ունի անորոշությունը, քանի որ տագնապը վախից տարբերվում է նրանով, որ տագնապի օբյեկտն անորոշ է:

Երբ մանկական տարիքում տագնապային իրավիճակները բազմաթիվ են և կրկնվող, սա վերածվում է անձնային հատկանիշի: Երեխայի մոտ տագնապայնության ձևավորմանը նպաստող առաջին հանգամանքներից է ծնողներից փոխանցված տագնապայնությունն ու վախերը:

Երեխաների մոտ տագնապայնությունը դրսևորվում է կպչուն, կրկնվող գործողություններով: Տագնապայնությունը կարող է արտահայտվել նաև երեխայի երկչոտությամբ, անինքնավստահությամբ և ամաչկոտությամբ: Տագնապային երեխան կարող է անհանգստանալ և լարվել այնպիսի իրավիճակներում, որոնք մյուս երեխաների համար տագնապային չեն կամ բնականոն են:

Տագնապայնությունը կարող է խորանալ և վերածվել հոգեկան բնույթի տագնապային խանգարման:

Տագնապայնությունը խորքային վստահության բացակայություն է՝ երեխան վստահ և ամուր կանգնած չէ սեփական ոտքերի վրա:

Մենք երեխաների դաստիարակության մեջ հաճախ շատ խստապահանջ ենք, երեխաների հանդեպ բազմաթիվ ավելորդ արգելքներ ենք դնում, որոնք բնականոն են մեծահասակների համար: Այս բոլոր երևույթները նպաստում են մեր երեխաների մոտ տագնապայնության ձևավորմանը:

 

Դիտեք նաև՝

Հոգեբանական առողջություն և երջանկություն | Նարինե Խաչատրյան

Հոգեբանական առողջություն և երջանկություն | Նարինե Խաչատրյան

Հոգեկան առողջությունը ոչ միայն հիվանդությունների բացակայությունն է, այլև կյանքով բավարարվածության զգացումը և լիարժեք գործառնությունը։ Հումանիստական...

Բիբլիոթերապիան սոցիալական աշխատանքում | Լուսինե Քարամյան

Բիբլիոթերապիան սոցիալական աշխատանքում | Լուսինե Քարամյան

Գիրքը և տեքստը մեր հույզերի ու մտքերի վրա մեծ ազդեցություն կարող են ունենալ, կարող են կրթել, սովորեցնել ինչ-որ բան մեզ շրջապատող աշխարհի կամ ինքներս մեզ մասին։...

Բիբլիոթերապիայի անատոմիան.ծագումից մինչև ազդեցություն | Անի Կոջոյան

Բիբլիոթերապիայի անատոմիան.ծագումից մինչև ազդեցություն | Անի Կոջոյան

Հաճախ տարբեր ճգնաժամային իրավիճակներում՝ անձնայինից մինչև ազգային, յուրաքանչյուրն ընտրում է տարբեր մեխանիզմներ այդ իրավիճակից դուրս գալու, առերեսվելու,...