Սոցիալական մեդիա. Աննա Ոսկանյան

Սոցիալական մեդիա. Աննա Ոսկանյան

Լիբանանում կանայք սկսեցին մի շարժում-քարոզարշավ կանանց իրավունքների պաշտպանության համար: Քարոզարշավի նպատակն էր անցկացնել իրավական նորմ, որի միջոցով կկանխվի տնային բռնությունը, ինչը շատ տարածված էր այդ պետությունում: Կանայք սկսեցին քարոզարշավը փոքրիկ տեսահոլովակով, որտեղ ներկայացնում էին, թե ինչ պետք է անեն մարդիկ, ովքեր իրենց գաղափարակից են: Նրանք առաջարկում էին ներկել իրենց բութ մատները կարմիր ներկով և տեղադրել որպես ֆեյսբուքյան, թվիթերյան, լինքդինի գլխավոր նկար: Արդյունքում օրենքը լսելի դարձավ պառլամենտում, քաղաքական գործիչները սկսեցին վերանայել օրենքն ու փոփոխությունները…

Որոշակի մի քարոզարշավ սկսեց կարևոր մի քայլից, ըստ որի՝ մարդկանց արտաքինը կարևոր չի: Նրանք վերցնում էին ռենտգեն ապարատը, կանգնեցնում երկու-երեք մարդու և խնդրում էին վերջիններիս պարել: Ապարատի դիմաց կանգնած մարդիկ տեսնում էին միայն, թե ինչ է կատարվում, բայց չէին տեսնում, թե ովքեր են կանգնած էկրանի ետևում: Այնուհետև փորձում էին գուշակել, թե ով է էկրանի ետևում՝ կին, տղամարդ, երեխա, սևամորթ, սպիտակամորթ, և երբ ապարատի մյուս կողմից դուրս էր գալիս անհատը, ստուգում էին մարդկանց ռեակցիաները: Այս քարոզարշավի հիմնական ասելիքն էր, որ մենք բոլորս հավասար ենք, նման ենք մեկս մյուսին և բնավ կարևոր չի մեր մաշկի ու մազի գույնը, հագուստն ու սեռը…

Մեկնաբանություններ

Մեկնաբանել

Share Button

Դիտեք նաև՝

Մեկնաբանել

Your email address will not be published. Required fields are marked *