Անկախության շրջանի գրականությունը և պետականությունը. Արքմենիկ Նիկողոսյան

Մեր գրականության մեջ, եթե կա ամենամեծ երազանք, էդ երազանքը պետականություն ունենալու երազանքն է, և մեր բոլոր տեքստերը՝ ուղղակի, թե անուղղակի, բաց հղումներով, թե փակ հղումներով, գրաքննության ջնջած, թե պահպանված հատվածներով, պետականություն ունենալու խնդիրը համարել են գերխնդիր:

Վեպը պետականության ժանր է, վեպի ակտիվացումով մենք կարող ենք գնահատել մեր պետականության կայացման կամ չկայացման մակարդակը, և երբ որ գրականությա՛ն ընկալած պետականությունը և պատմագրության կամ լրագրողների ընկալած պետականությունը դնում ենք կողք կողքի, տեսնում ենք, որ շրջաններ կան, որոնք համարվում են իբրև ծայրահեղ վատ շրջաններ մեր պետականության կյանքում,  գրականությունը այդ շրջանում արձագանքել է այնպես, որով ցույց է տալիս, որ վիճակը այնքան էլ ողբերգական չի:

90-ականներին, երբ թվում էր, որ այդ շրջանը այլևս պատմավեպերի ժամանակը չի, որովհետև պատմավեպը մեր իրականության մեջ հիմնականում կատարել է այլ բան ասելու գործառույթ, այսինքն այն խոսքը, որը դու չես կարող արտահայտել բաց տեքստով, արտահայտում ես փակ տեքստով՝ պատմավեպի միջոցով: Զարմանալիորեն, այդ ժամանակ, երբ որ թվում էր, թե մենք ապրում ենք ազատ խոսքի պայմաններում, որ մենք անկախություն ունենք, պատմավեպը սկսեց ծաղկում ապրել: Զորայր Խալափյանի, Պերճ Զեյթունցյանի, Լևոն Խեչոյանի պատմավեպերը եկան սա հաստատելու:

Ներբողի ժանրը պետականություն չունեցող գրականության ժանր է: Գոնե մեր գրականության օրինակը էդպես է ցույց տալիս, և մենք պետք է սարսափելիորեն շատ վախենանք, եթե հանկարծ մեր պոեզիայում հիմա սկսեն ներբողներ գրվել, դա կնշանակի, որ մեր պետականությանը ռեալ վտանգ է սպառնում…

Դիտեք նաև՝

Սփիւռք․ Քննական անդրադարձներ | Սփիւռքեան թատրոն

Սփիւռք․ Քննական անդրադարձներ | Սփիւռքեան թատրոն

Արդի Սփիւռքի մշակոյթը՝ նշանակալիօրէն թէկուզ եւ հաճախ անջատաբար, հաւաքական իր գոյութիւնը կազմակերպած եւ ըմբռնած է նաեւ թատրոնի ընդմէջէն։ Հրանդ Մարգարեանի, Ժիրայր...

Կառնուտի դամբարանները․ թաղման ծեսի մասին | Լևոն Աղիկյան

Կառնուտի դամբարանները․ թաղման ծեսի մասին | Լևոն Աղիկյան

Ինչո՞ւ «Շենգավիթյան մշակույթը» վերանվանվեց «Կուր-Արաքսյանի», ինչո՞ւ է կարևոր դամբարանների ուսումնասիրությունը, ի՞նչ հիմքով են դամբարանները համարվել ընտանեկան,...

Սփիւռք․ Քննական անդրադարձներ | Կոստան Զարեան

Սփիւռք․ Քննական անդրադարձներ | Կոստան Զարեան

Կոստան Զարեանի գրական վաստակն ու մտաւորական գործունէութիւնը մշակութային եւ աշխարհագրական առումներով համաշխարհային ընդարձակութիւն կը դրսեւորեն։ Նարինե...