Երիտասարդության չձևակերպվող խնդիրները. Նարեկ Սարոյան, Անի Ասատրյան

Երիտասարդության չձևակերպվող խնդիրները. Նարեկ Սարոյան, Անի Ասատրյան

Պատահական չի լեզվի չլինելու հարցը: Տպավորություն է՝ ոնց որ այդ լեզուն կորցրած լինեմ, բայց որոշ ժամանակ մտածելուց հետո հիմա հարց է առաջացել՝ եղե՞լ է արդյոք այդ լեզուն երբևէ, որովհետև եթե կորցրել ես ինչ-որ բան, նշանակում է ունեցել ես ինչ-որ ժամանակ: Հիմա ինձ մոտ հարց կա՝ այդ լեզուն եղե՞լ է, թե՞՝ ոչ, ավելի շուտ միտված եմ մտածել, որ պարզապես ստեղծված չի այդ լեզուն, և ամենասովորական մակարդակում կարծես թե բառապաշարի խնդիր լինի ինչ-որ հարցերի շուրջ խոսել կարողանալու համար:

Մեր առօրյա խոսակցականում հաճախ օգտագործվող մի արտահայտություն կա՝ «ա՛յ ջահել», որը կիրառվում է ավելի շուտ ծաղրելու կամ վիրավորելու համար, մինչդեռ ջահել բառը երիտասարդ բառի հոմանիշներից մեկն է, օգտագործողներն էլ հիմնականում երիտասարդ տարիքի մարդիկ են, ովքեր ամեն կերպ փորձում են շրջանցել իրենց երիտասարդ լինելը՝ փորձելով լինել ավելի մեծ, ավելի ծանրակշիռ, ավելի լուրջ: Հենց այդտեղ էլ վերանում է սահմանը. ստացվում է, որ մեր մտածողության մեջ մենք երբեք չենք լինում ուղղակի երիտասարդ կամ արդեն երիտասարդ, մենք միշտ դեռ երիտասարդ ենք:

Մի բան, որ հավակնում է ուրիշ լինելու, կարևոր չի ինչպիսին լինելու՝ դեմ լինելու, թե կողմ, պարզապես ուրիշ է, քո պատկերացումներից դուրս կամ այն արժեհամակարգը, որ դու կրում ես, չի վերարտադրվում՝ անկախ նրանից ճիշտ է, թե սխալ, երբ փորձում է տարբեր մի բան լինել, մշտապես ճնշվում է, տպավորություն է, որ ինչ-որ բան կառուցված է այնպես, որ դու պետք է պարզապես շարունակես վերարտադրել եղածը, միջամտություններ չեն խրախուսվում, իսկույն առաջանում են խնդիրներ:

Հավանաբար այդ «ուրիշ» ասվածը թվում է «վախենալու», վնասող մի բան, որովհետև դու միշտ ապահով ես նույնի մեջ, համակարգն իրեն հանգիստ է զգում, երբ նույնն է լինում, աննշան փոփոխություններն իսկ վտանգի զգացողություն են առաջացնում, որ գուցե թե սիստեմը փոխվի ու հարց է՝ գտնել այդ կոմպրոմիսը, որպեսզի քո հեռացումը՝ քո ուրիշ լինելը, չի վնասում առանձին քո այդ խմբին, պարզապես նա դառնում է ուրիշ, որն էլի պետք է պահի այդ կապը: Բախումն այստեղ է, որ ի սկզբանե թվում է, որ ուրիշը ստեղծելու այդ հնարավորությունը քեզ չեն տալիս, և երբ տալիս են, դու ինչպե՞ս ես ստեղծում ուրիշը, լրիվ քանդելո՞վ հինը՝ կառուցում ես նորը, թե՞ պահպանում ես հինը և այնպես ես պահպանում, որ այդ  համակարգում ինքը զգա, որ պահպանված է դրա մեջ…

Մեկնաբանություններ

Մեկնաբանել

Share Button

Դիտեք նաև՝

Մեկնաբանել

Your email address will not be published. Required fields are marked *