Թեմա 14. Պոստմոդեռնիստական սոցիոլոգիա՞. Բոդրիյար, Լիոտար. Ժաննա Անդրեասյան

Թեմա 14. Պոստմոդեռնիստական սոցիոլոգիա՞. Բոդրիյար, Լիոտար. Ժաննա Անդրեասյան

Ժան Ֆրանսուա Լիոտարը պոստմոդեռնիստական սոցիոլոգիայի հիմնական ներկայացուցիչներից մեկն է: 1985թ. Լիոտարը նամակ է գրում Ջեսամին Բլաուին՝ փորձելով բացատրել պոստմոդեռնիզմի հասկացությունը և առաջադրելով մի շարք հարցեր՝ թվարկում է երեք հիմնական կետ.
1. Պոստմոդեռնիզմը սովորաբար հասկանում են որպես հակադրություն մոդեռնիզմին, և առաջինը, որտեղ խոսվում է մոդեռնիզմի ու պոստմոդեռնիզմի միմյանց հակասող երկընտրանքի մասին, ճարտարապետությունն է, որտեղ ըստ Լիոտարի՝ Էվկլիդեսյան երկրաչափության հեգեմոնիայից հրաժարումը և ճարտարապետական այն ձևերից հրաժարումը, որ խիստ բնորոշ է մոդեռնիստական ճարտարապետությանը, բերեց այդ փնտրտուքին:
2. Հետարդիականությունը Լիոտարը հասկանում էր համընդհանուր պրոգրեսի գաղափարի հանդեպ վստահության անկում, որը զուգորդվում է իրականության՝ գնալով աճող բարդությամբ:

3. Ինչպիսի առանձնահատկություն է դնում պոստմոդեռնիստական դարաշրջանը մտածողության ձևերի համար, մտածողության ձև ասելով՝ նա հասկանում էր քաղաքագիտությունը, տնտեսագիտությունը, արվետսը, մշակույթը և այլն:

Լիոտարը գտնում էր, որ գիտությունը հասարակության մեջ  հաստատվելու համար կարիք ունի լեգիտիմացվելու, և այդ լեգիտիմացիան ապահովելու համար գիտությունը դիմում է այն լեզվին, որն ընկալելի է հասարակության համար, այսինքն նարատիվ ձևին: Գիտությունը պատմում է իր մասին, որպեսզի հասարակությունը հասկանա, թե դա ինչ է:

Մեզ շրջապատող ամբողջ իրականությունը ոչ այլ ինչ է, քան լեզվական խաղերի միջոցով կառուցակցվող իրականություն: Լեզվական խաղերը Լիոտարը համարում էր այն ֆրազային իրավիճակները՝ դատողութենական իրավիճակները, որոնցում արտադրվում և հաստատվում են իմաստները:  

«Մատրիցա» ֆիլմը փորձ է էկրանավորելու Բոդրիյարի մոտեցումը: Առաջին կադրերից մեկում տեսնում ենք Բոդրիյարի «Սիմուլակրեր և սիմուլացիա» գիրքը՝ որպես ինքն իրեն ձևացնող գիրք, այսինքն գիրք է, որը ֆիլմի հերոսը բացում է, պարզվում է՝ տեսաերիզների պահոց է: Այս ակտը նույնպես նմանակման գաղափարն է, որն ընկած է Բոդրիյարի տեսության հիմքում:

 Բոդրիյարի հիմնական գաղափարը այն էր, որ ժամանակակից իրականությունը վիրտուալիզացիայի պայմաններում հանգում է մի կետի, երբ ստանում ենք մի իրականություն, որն ավելի  իրական է, քան իրականությունը: Խոսքը հիպերիրականության մասին է: Օրինակ՝ մենք նայում ենք ռեալիթի ինչ-որ շոու և տեսնում ենք, թե ինչպես է ոստիկանական մեքենան հետապնդում հանցագործին: Մենք այն տեսնում ենք ավելի իրական, քան եթե մենք լինեինք փողոցում և հենց այդ պահին ֆիզիկական տարածության ու ժամանակի մեջ ականատեսը լինեինք այդ գործողությանը, որովհետև փողոցում մենք այդ գործողությունը տեսնելու էինք մեր երկու աչքով ու այն տեսադաշտով, որը մեզ ընձեռում է մեր երկու աչքը, իսկ էկրանին մենք դա տեսնում ենք մի քանի տեսախցիկների աչքերով, շատ ավելի խոշորացված մանրամասներով: Այսինքն, իսկապես ստացվում է, որ մենք էկրանից իրականությունը տեսնում ենք ավելի իրական, քան մենք դա դիտարկում ենք հենց իրականության մեջ: Հենց սա է հիպերիրականությունը:

Գրականության ցանկ

1. Бодрийяр Жан. В тени молчаливого большинства, или конец социального,

2. Бодрийяр Жан. Прозрачность зла

3. Бодрийяр Жан. Симулякры и симуляция

4. Жан-Франсуа Лиотар. Состояние постмодерна.

Մեկնաբանություններ

Մեկնաբանել

Share Button

Դիտեք նաև՝

Մեկնաբանել

Your email address will not be published. Required fields are marked *