Ժողովրդական բարձրագույն դպրոցներ. Լուսինե Խառատյան

Ժողովրդական բարձրագույն դպրոցներ. Լուսինե Խառատյան

268825.501

Ն. Ֆ. Ս. Գրունդվիգ (1783-1872թթ.)

Ժողովրդական բարձրագույն դպրոցները իրականացնում են մեծահասակների համար նախատեսված տարբեր կրթական ծրագրեր, սակայն այդ ծրագրի արդյունքում մեծահասակը, որը մասնակցել է այդ կրթական գործընթացին, ակադեմիական որևէ աստիճան չի ստանում: Շարժումը, որը հանգեցրել է նման հաստատությունների հիմնադրմանը, սկսվել է դեռևս 19-րդ դարում: Շարժման հիմնադիրը դանիացի գրող, բանաստեղծ, փիլիսոփա Գրունդվիգն էր, ով նաև հոգևորական էր: Այս դպրոցների հիմնադրման գաղափարն առաջացավ նրա մոտ ֆրանսիական հեղափոխությունից հետո, քանի որ, ինչպես գիտենք, ֆրանսիական հեղափոխության արդյունքում սկսվեց լուսավորչական դարաշրջանը, երբ խրախուսվում էր հանրային կրթությունը, մարդկանց լուսավորությունը և այլն: Ոգևորված այս մտքերից՝ Գրունդվիգի մոտ գաղափար է առաջանում, որի հիմքում ընկած էր կրթության պոպուլյարիզացիան. նա վերցնում է անգլիական փակ դպրոցների ձևը, կոնցեպտը՝ փորձելով դա կիրառել դանիական իրականության մեջ: Եվրոպայում առաջին նմանատիպ դպրոցը հիմնվել է 1844թ., Դանիայում…

Գերմանիայում, օրինակ, այս դպրոցներն ունեն ասոցացիա, և Գերմանիայի մեծահասակների կրթության ասոցացիան հենց ժողովրդական բարձրագույն դպրոցների միությունն է, որը փորձում է ավելի օրենսդրական դաշտի վրա ազդել, օր.՝ կառավարությանն օգնում է մեծահասակների կրթությանն օժանդակող օրենսդրական դաշտ ունենալ, քաղաքականություն իրականացնել, շարունակաբար ազդել պետության վրա, որպեսզի պետությունը բավարար միջոցներ հատկացնի մեծահասակների կրթության իրականացման համար…

Մեկնաբանություններ

Մեկնաբանել

Share Button

Դիտեք նաև՝

Մեկնաբանել

Your email address will not be published. Required fields are marked *