47. Նոր իրավիճակ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո. Իսլամագիտություն. Դավիթ Հովհաննիսյան

47. Նոր իրավիճակ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո. Իսլամագիտություն. Դավիթ Հովհաննիսյան

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո իսլամական աշխարհում մի քանի կարևոր միտում ձևավորվեց: XXդ. երկրորդ կեսում կարևորագույն գործոն դարձավ երկու բևեռների՝ ԱՄՆ և ԽՍՀՄ միջև ստեղծված լարվածության հսկայական դաշտը: Հիռոսիմայից հետո միջուկային զենքը դարձավ կարևորագույն զսպող հանգամանք, որը կանխեց երկու գերտերությունների անմիջական բախումը: Սակայն մրցակցող երկրների միջև լարվածության դաշտը չափազանց մեծ էր, ինչի արդյունքում բախումներ և կոնֆլիկտներ գոյացան դրա սահմանագծերում: Երկրորդ կարևոր գործոնն այն էր, որ հակագաղութատիրական պայքարի հետևանքով մի շարք մուսուլմանական երկրներ կարողացան անկախություն ձեռք բերել՝ երբեմն իրարից լիովին տարբեր մշակույթներ ունենալով: Երրորդ գործոնն էր տնտեսության և տեխնոլոգիաներում նավթի և գազի օգտագործման ծավալների մեծացումն էր: Այդ ռեսուրսների հսկայական պաշարներ գտնվում էին իսլամական երկրներում: Չորրորդ գործոնն էր Իսրայելի պետության ստեղծումը, որը բերեց հարատև արաբա-իսրայելական կոնֆլիկտի: Իսրայելը ստեղծվեց մեր տերությունների կոնսենսուսի հիման վրա: Նորաստեղծ պետության կառավարման համակարգում Խորհրհդային Միությունից տեղափոխված հրեաների ներկայությունը ԽՍՀՄ-ին թույլ էր տալիս մուտք ունենալ մինչ այդ անհասանելի տարածաշրջան: Այնուամենայնիվ, Իսրայելի քաղաքական կարգավիճակն ինքնուրույն մնաց, և մի շարք արտաքին ուժերի օգնությամբ երկիրը ոտքի կանգնեց:
Իսրայելի ստեղծումը, մյուս կողմից, որոշ չափով նպաստեց արաբական, իսկ այնուհետև՝ մուսուլմանական համերաշխությանը: Մի կողմ դնելով անհամաձայնությունները՝ արաբական երկրները պատերազմներ հրահրեցին Իսրայելի դեմ: Լուրջ խնդիր կար նաև Պաղեստինի արաբ ժողովրդի հետ, որը դեռևս Երկրորդ աշխարհամարտից փորձում էր հակահրեական գործողություններ իրականացնել տարածաշրջանում:

Ֆարուք I

Հարևան իսլամական երկրների ռեժիմները չէին կարողանում ինքնուրույնություն պահպանել. Ֆարուք թագավորի օրոք Եգիպտոսում տեղի ունեցած հեղափոխությունն այդպիսի մի օրինակ էր: Հեղափոխությունից հետո նոր իշխանությունների միջև պառակտումները հիմնականում կապված էին ազգայնական զինվորականների և արմատական մուսուլմանների միջև հակասությունների հետ, որոնց արդյունքում Մուսուլման եղբայրները դուրս մղվեցին քաղաքական ասպարեզից: Այս շրջանում սկսվեց կարևորագույն մի գործընթաց՝ իսլամական տարատեսակ կազմակերպությունների ցանցայնացումը:

Մեկնաբանություններ

Մեկնաբանել

Share Button

Դիտեք նաև՝

Մեկնաբանել

Your email address will not be published. Required fields are marked *