Որակյալ կրթության հասանելիությունը. Հովհաննես Հովհաննիսյան | Լիլիթ Նազարյան

Վերջին տարիներին շատացել է որակլյալ կրթության հանրային պահանջը, սակայն, մի մտայնություն է ձևավորվել, ըստ որի որակյալ հանրակրթական կրթություն տալիս են միայն մի քանի դպրոց: Կրթության վերաբերյալ պատկերացումները շատ են խեղաթյուրվում ծնող-դպրոց-ուսուցիչ հարաբերությունների մեջ. երբեմն կրթության բարձր որակը նույնանում է բարձր գնահատականի հետ, որը թերևս որակյալ կրթության չափանիշ չէ: Լավագույն համարվող հանրակրթական դպրոցները երեխաներին չեն սովորեցնում ստացած գիտելիքը կյանքում կիրառել, իսկ նրանցում տիրող կրթական միջավայրը շատ հեռու է որակյալ կոչվելուց:

***

Հայաստանում իրականացված ցանկացած բարեփոխում բերում է փակուղու, որովհետև կարծիք է ստեղծվում, որ այն վերջնական և հաջողված է: Դպրոցերի՝ աշակերտների թվով ֆինանսավորման ժամանակին ընդունված նախագծի ձախողումն էլ է այդպիսի օրինակ. ուսուցիչներին պարզապես պարտադրում են բարձր գնահատականներ դնել, որպեսզի դպրոցի վարկանիշն ավելի բարձր լինի, և ծնողները երեխաներին չտեղափոխեն այլ կրթական հաստատություն:
Կրթության որակի՝ օրենքով սահմանված 5 բաղադրիչներն են՝ սովորողը, ուսուցիչը, կրթության ընթացքը, կրթական միջավայրը և կրթական արդյունքը: Բաղադրիչները պիտի սեփական գնահատման կարգեր ունենան, սակայն այժմ, ըստ էության, գնահատվում է միայն արդյունքը՝ 10 և 20 նշանոց թվանշանային համակարգերով:

***

Կրթության մասին օրենքում առանձնապես շեշտադրված չէ մի այլ կարևոր հանգամանք՝ կրթության միջավայրի ներառականությունը, թեև Հայաստանը հռչակել է կրթության համընդհանուր ներառականության ծրագիր: Մինչև 2025թ. Հայաստանի բոլոր դպրոցները պիտի անցնեն ներառական մոդելին: Սակայն, ներառականության ընկալումը նույնանում է հաշմանդամության գաղափարին. ներառական երեխան պարտադիր պիտի «հաշմանդամ» լինի: Բարդ է ընկալվում նաև սոցիալական ներառականությունը. հավասարության խնդիրը գերակա է մեր կրթահամակարգում:

***

Հասարակագիտությունն այսօրվա հանրակրթական համակարգի ամենակարևոր առարկան է. այն պիտի քննական, ազատ մտածելակերպ ուսուցանի, պատրաստի այնպիսի ապագա քաղաքացիներ, որոնք հետագայում չեն կաշառվի ընտրությունների ժամանակ: Սակայն, դասագրքերում և ուսուցիչների մոտեցումներում բազմաթիվ բացեր կան՝ անհանդուրժող, խտրական գաղափարներ, կադրերի սահմանափակ գիտելիքներ և այլն:

Դիտեք նաև՝

Բուն զրույց․Կրթություն | ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց

Բուն զրույց․Կրթություն | ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց

2023 թ․ Երևանի պետական համալսարանը, նպատակ ունենալով ապահովելու հանրակրթության և բարձրագույն կրթության անընդհատությունը, ինչպես նաև տարածելու ԵՊՀ-ի՝...

Բուն զրույց. Արտաքին քաղաքականություն | Կրթություն

Բուն զրույց. Արտաքին քաղաքականություն | Կրթություն

🔹Բարձրագույն կրթության ոլորտում տենդենցերը կարո՞ղ են ազդեցություն ունենալ արտաքին քաղաքականության ոլորտի վրա։🔹Արդյո՞ք մտավորական եզրույթը դեռևս...

Բուն զրույց. Կրթություն | Ակադեմիական քաղաքն ու դրա հետ կապված խնդիրները

Բուն զրույց. Կրթություն | Ակադեմիական քաղաքն ու դրա հետ կապված խնդիրները

Կրթության մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագրում թվարկվում են բարձրագույն կրթության համակարգում առկա խնդիրները, և առաջարկվում են դրանց լուծումները։...