Հղիության արհեստական ընդհատում. Նաիրա Վարդանյան

Հղիության արհեստական ընդհատում. Նաիրա Վարդանյան

Անկախ աբորտի տեսակից հետագա բարդություններն անխուսափելի են: Այս բարդությունները բաժանվում են երկու խմբի՝ մոտակա բարդություններ և հեռակա բարդություններ: Ըստ ՀՀ Առողջապահության նախարարության պաշտոնական վիճակագրության՝ Հայաստանում հղիությունների 45 %-ը ավարտվում է աբորտով, կանանց 37 տոկոսը գոնե մեկ անգամ դիմել է աբորտային միջամտության, իսկ այդ կանանց 67%-ը երկուսից ավել աբորտ է ունեցել: Հայաստանում մեծ տարածում ունեն նաև տնային պայմաններում արվող աբորտները, որոնք վիճակագրությունից դուրս են մնում: Սրանից կարող ենք եզրակացնել, որ Հայաստանում աբորտների թվերը գերազանցում են պաշտոնական վիճակագրական տվյալներին:

Հետաքրքիր է այն վիճակագրությունը, որ աբորտները ավելի մեծ տարածում ունեն միջին և միջնակարգ կրթություն ունեցող կանանց մոտ, իսկ տարրական և բարձրագույն կրթություն ունեցող կանանց մոտ դրանք համեմատաբար հազվադեպ են հանդիպում: Հավանաբար պատճառն այն է, որ տարրական կրթություն ունեցող կանանց մոտ հղիությունները հիմնականում ավարտվում են ծննդաբերությամբ, իսկ բարձրագույն կրթություն ունեցող կանայք ուղղակի ավելի իրազեկված են և կիրառում են բեղմնականխաման ժամանակակից միջոցներ:

Մեկնաբանություններ

Մեկնաբանել

Share Button

Դիտեք նաև՝

Մեկնաբանել

Your email address will not be published. Required fields are marked *