Մեր թաղը #5 Ավան | Սահակ Պողոսյան

1970-ականներին Ավանում կյանքի, եզդիական համայնքի ու թաղային կռիվների, Արշիլ Գորկու և Ավանի ամենակարևոր պատմական տարածքի` Սուրբ Ծիրանավորի մասին պատմում է քանդակագործ Սահակ Պողոսյանը։ «Մեր թաղը» հաղորդաշարը նվիրված է Երևանի տարբեր թաղերին ու բակերին: Ամեն հաղորդման ընթացքում ճանաչված մարդիկ պատմում են իրենց թաղի, այդտեղ ապրող մարդկանց, նրանց նիստուկացի մասին` վերհանելով մարդու ու միջավայրի կապը և ցուցադրելով […]

Թեմաներ/Հաղորդաշարեր՝ Հասարակություն, Մեր թաղը

Artասովոր #41. Սահակ Պողոսյան

🔹 Սահակ Պողոսյան` դասական քանդակագործից մինչև կոնցեպտուալ հեղինակ:🔹 Ի՞նչ արդիական թեմաների է անդրադառնում Սահակ Պողոսյանը:🔹 Ինչպե՞ս նա հուղարկավորեց արվեստը Գեղարվեստի ակադեմիայի ցուցասրահում:🔹 Ֆրանցիսկո Գոյան ու Սահակ Պողոսյանի «Խուլի Տունը» ցուցադրությունը` Գաֆէսճեան կենտրոնում: Այս և շատ այլ հետաքրքիր հարցեր հեղինակային Artասովոր փոդքասթի այս թողարկման մեջ քննարկում են արվեստաբան, համադրող Արմեն Եսայանցը և թանգարանային կրթության մասնագետ Լիզա […]

Թեմաներ/Հաղորդաշարեր՝ Artասովոր, Կերպարվեստ

[Չ]վաստակավորներ. Սահակ Պողոսյան

Կինոէսքիզներ՝ պետության կողմից ճանաչում, տիտղոսներ և պարգևներ չստացած արվեստագետների մասին: Պատմություններ մարդկանց մասին, որոնց աշխատանքներն իրենց մասշտաբով չեն տեղավորվում իրենց շրջապատող իրականության մեջ: Պատմություններ մարդու մասին: Իններորդը Սահակ Պողոսյանն է:

Թեմաներ/Հաղորդաշարեր՝ Կերպարվեստ, Չվաստակավորներ

Երևակայելով ներկան #5. Հետսովետական հասարակություն | Աղասի Թադևոսյան, Ռուբեն Բաբայան, Սահակ Պողոսյան

Ի՞նչ է նշանակում «հետսովետական» բառը, հայ հասարակությունը շարունակո՞ւմ է հետսովետական մնալ, արդյո՞ք խորհրդային համակարգը հակամարդկային էր, և արդյո՞ք վերաիմաստավորվել է խորհրդային անցյալը, ինչպե՞ս անցում կատարվեց ազգայնական գաղափարախոսությանը, և դրանում ի՞նչ դեր ուներ խորհրդային դիսիդենտական մտավորականությունը: «Երևակայելով ներկան» հաղորդաշարի հաջորդ թողարկման հյուրերն են ռեժիսոր Ռուբեն Բաբայանը և արվեստագետ Սահակ Պողոսյանը: Զրույցը վարում է Աղասի Թադևոսյանը:

Թեմաներ/Հաղորդաշարեր՝ Երևակայելով ներկան, Հասարակություն

Բուն զրույց. Մարդաբանություն | Աղասի Թադևոսյան | Սահակ Պողոսյան

Արվեստի և հանրայինի փոխառնչակցության խնդիրների շուրջ զրուցում են Աղասի Թադևոսյանը և արվեստագետ Սահակ Պողոսյանը։ Ինչպես է արվեստը հատվում ազգայինի հետ; Ազգայինի սահմանումը ստալինյան ժամանակաշրջանում․ Մարտիրոս Սարյանի և Վարդգես Սուրենյանցի օրինակը; Հայ մշակույթի կապը կրոնի և առաքելական եկեղեցու հետ; Անկախության շրջան․ միջնադարյան մշակութային, ազգային արժեքների վերականգնում; Գաղափարախոսությունների բախումը վերահսկողական ռեժիմի, պատերազմի և արվեստի համատեքստում; Արդյո՞ք հայաստանյան […]

Թեմաներ/Հաղորդաշարեր՝ Բուն զրույց․ մարդաբանություն, Մարդաբանություն, Մշակույթ

Մշակութային հեղափոխություն. Ելենա Այդինյան | Սահակ Պողոսյան | Աղասի Թադևոսյան

1960-ականների Արևմուտքում տեղի ունեցած մշակութային հեղափոխության հիմնական շարժառիթներից մեկը Վիետնամի պատերազմն էր, որի ընթացքում առաջացան ուժեր, որոնք մշակութային ակտերով փորձում էին ընդվզել պատերազմի դեմ: Մշակութային այդ հոսանքները ԽՍՀՄ թափանցեցին մի այլ իրադարձության՝ Աֆղանստանի պատերազմի կապակցությամբ: Այս երկու պատերազմը վերջին հիսունամյակի մշակութային շարժիչներն էին: 1970-80թթ. որպես թարմ օդի շունչ, նորարարության և ազատության հնարավորություն՝ Հայաստան թափանցած մշակութային […]

Թեմաներ/Հաղորդաշարեր՝ Մշակութային հեղափոխություն, Մշակույթ

Միջազգային չափորոշիչների տեղայնացում. Նարեկ Ավետիսյան, Սահակ Պողոսյան

Պատահական ցուցահանդեսների ժամանակն անցել է, երրորդ հարկի սկզբում այն, ինչ մենք անում էինք, պատահական էին, մենք սխալվելու իրավունք ունեինք, որովհետև չկար տրադիցիան, գրականությունը չկար, և բացի այդ պրովոկացիայի ակտուալություն կար այդ ամենում: Միտումնավոր պրովոկացիայի, որովհետև համակարգ կոտրելու հարց կար: Հիմա համակարգ՝ որպես այդպիսին, չկա, բայց էլի ստեղծագործությունը նորից նույն տեսակ է կատարվում: Մարդիկ երեսուն տարի առաջ […]

Թեմաներ/Հաղորդաշարեր՝ Երկար զրույց, Կերպարվեստ

13. Տարածք հարթելով. Միգրացիոն ուսումնասիրություններ | Ալինա Պողոսյան

Երբ միգրանտը տեղափոխվում է, նա իր հետ տանում է իր մշակույթը՝ անձնական փորձը, հիշողությունը, գիտելիքները: Տանելով իր մշակույթը՝ միգրանտը միջնորդում է երկու մշակույթների մոտեցման գործում: Սակայն, մշակութային այս գործընթացի համար միշտ չէ, որ տարածք է լինում: Միգրանտը պիտի հարթի այն տարածքը, որում տեղ կգտնի իր սեփական մշակութային կերպարը, և որում կկարողանա իր «կոմֆորտի զոնան» ստեղծել: […]

Թեմաներ/Հաղորդաշարեր՝ Մարդաբանություն, Միգրացիոն ուսումնասիրություններ

Բուն մարդիկ

Ա Աիդա Մուրադյան Ալինա Պողոսյան Ալինա Մնացականեան Ալիս Տեր-Ղևոնդյան Աղասի Թադևոսյան Անահիտ Գոգյան Անահիտ Ղազարյան Անահիտ Մանասյան Անդրանիկ Խաչատրյան Անի Ասատրյան Աննա Առաքելյան Աննա Գևորգյան Աննա Դավթյան Աննա Իսրայելյան Աննա Ոսկանյան Անտոն Իվչենկո Անուշ Ալեքսանյան Անուշ Սեդրակյան Աշոտ Բլեյան Աշոտ Գաբրիելյան Աշոտ Խուրշուդյան Աշոտ Ոսկանյան Աշոտ Սարգսյան Ասպետ Գոչիկեան Աստղիկ Սիմոնյան Ավագ Եփրեմյան Ավետիք Գրիգորյան […]

Թեմաներ/Հաղորդաշարեր՝