Երևակայելով ներկան #2. Հումանիտար գիտություններ | Աղասի Թադևոսյան, Աշոտ Ոսկանյան, Սիրանուշ Դվոյան

Շուկայականացման պայմաններում ինչպե՞ս կարող են զարգանալ հումանիտար գիտությունները, արդյո՞ք պետությունը պետք է ստանձնի հովանավորի դերը, հասարակությանն ինչի՞ համար են պետք հումանիտար գիտությունները, ի՞նչ գիտական-քաղաքական բանավեճեր էին տեղի ունենում 90-ականներին, ի՞նչ դեր ունեն հայրենասիրական խոսույթը և ազգային գաղափարախոսությունը ակադեմիայում, և ինչի՞ հանգեցրեց ակադեմիական շրջանակների անազնվությունը: «Երևակայելով ներկան» հաղորդաշարի հաջորդ թողարկման հյուրերն են փիլիսոփա Աշոտ Ոսկանյանը և […]

Թեմաներ/Հաղորդաշարեր՝ Երևակայելով ներկան

Հոգևոր և մշակութային անվտանգություն | Աշոտ Ոսկանյան

Թե՛ հոգևորը, թե ՛ մշակութայինը ենթադրում են անընդհատ շարժում, անընդհատ յուրացում, որի ընթացքում ինքդ քեզ փոխում ես, ինքդ քեզ ձևավորում ես։ Անվտանգության համատեքստում դիտարկելիս հարց է առաջանում՝ ինչպե՞ս կարող ենք պահպանել և փոխանցել չընդհատվող փորձառության արդյունքում կուտակված մշակութային գանձերը։ Խոսքը միայն մշակույթի նյութական կրողների՝ մագաղաթյա գրքերի, եկեղեցական զարդանշանների, հին առարկաների պահպանման մասին չէ։ Առավել կարևոր […]

Թեմաներ/Հաղորդաշարեր՝ Անվտանգություն, Մշակույթ, Փիլիսոփայություն

Բուն զրույց. Արտաքին քաղաքականություն. Աննա Գևորգյան | Աշոտ Ոսկանյան

Պատմության և փիլիսոփայության շուրջ զրուցում են Աննա Գևորգյանը և փիլիսոփայության դոկտոր, դիվանագետ Աշոտ Ոսկանյանը: Ինչպե՞ս են պատմության մեր ընկալումներն ազդում արտաքին քաղաքականության մեր պատկերացումների վրա; Ի՞նչ ենք քաղում պատմության դասերի ժամանակ, ինչու՞ ենք նախընտրում լռել որոշ դրվագների մասին; Արդյո՞ք պատմության շուրջ քննադատական քննարկումներ ընթանում են հայ հասարակության մեջ; Ոչ միայն անցյալը, այլև ներկան հաճախ մեկնաբանում ենք կարծրացած […]

Թեմաներ/Հաղորդաշարեր՝ Բուն զրույց. արտաքին քաղաքականություն, Քաղաքականություն

[Գլոկալ] Գերմանիա. մշակույթ | Աշոտ Ոսկանյան

Գերմանացի գրող Թոմաս Մաննը նշում էր, որ գերմանացու մասին խոսելիս կարևոր է խոսել երաժշտության մասին, քանի որ երաժշտությունը մի կողմից՝ ճշգրիտ ու ֆորմալ, իսկ մյուս կողմից՝ հուզական և իռացիոնալ է։ Գերմանական մշակույթում մեծ դեր է խաղում ռեֆորմացիան, որը կապված է Մարտին Լյութերի անվան հետ։ «Ազգ» հասկացության ի հայտ գալը Ֆրանսիական հեղափոխության արդյունք է, երբ քաղաքացիները […]

Թեմաներ/Հաղորդաշարեր՝ Գլոկալ, Մշակույթ

Քաղաքականություն և մշակույթ. Աշոտ Ոսկանյան | Աղասի Թադևոսյան | Գևորգ Տեր-Գաբրիելյան

Մեր հասարակությունը գերադասում է ոչ թե օրենքն, այլ ոչ պաշտոնական պայմանավորվածությունները, և օրենքը փոխարինում է բացառություններով: Այդ հարաբերությունները նկարագրող խոսակցական եզրերը՝ «բաշարելը», «շնորհքով լինելը» կարելի է կապել «տրիքստեր» հասկացության հետ: Տրիքստերը դիցաբանական կերպար է, որը աշխարհների միջև կապ է հաստատում և, որպես կանոն, խաբեբա, որը փոխատեղում է հարցադրումները: Տրիքստերը ներկա է բոլոր հասարակություններում, բայց կարո՞ղ […]

Թեմաներ/Հաղորդաշարեր՝ Մշակույթ, Քաղաքականություն, Քաղաքականություն և մշակույթ

Ինքնիշխանության հղացքը և դրա կերպափոխումները | Աշոտ Ոսկանյան

Կարելի է առանձնացնել ինքնիշխանության երեք մոդել՝ ազգային, պետական և ժողովրդական: Ազգային ինքնիշխանության հանգամանքը շատ կարևոր է և բավականաչափ հայտնի. սա ազգի ինքնորոշման իրավունքն է, ուրիշների հետ հարաբերություններ կառուցելու ձևը: Այստեղ հարց է առաջանում, թե որքանով կարող է տվյալ երկիրն ինքնիշխան համարվել ուրիշի համեմատ, ինչքան կարող է իր ինքնիշխանության չափը փոխանցել, օրինակ, վերազգային մարմիններին, և այլն: […]

Թեմաներ/Հաղորդաշարեր՝ Ինքնիշխանության անատոմիա, Քաղաքագիտություն

Կրթության համակարգը հեղափոխությունից հետո. Վահրամ Սողոմոնյան | Աշոտ Ոսկանյան

Վերջին ժամանակներում բարդ է խոսել կրթության համակարգի մասին: Այս թեման միշտ արդիական է, բայց դժվար է հասկանալ՝ որտեղից սկսել քննարկումը: Մեր երկրի դպրոցներում առկա են ֆինանսական խնդիրներ և մանկավարժական կրթության հետ կապված խնդիրներ: Հայաստանում հեղափոխությունը մտքի և գործողության ազատության բերած մի իրադարձություն էր, բայց եթե մենք չկարողանանք ինստիտուցիոնալիզացնել հենց կրթության համակարգը, մենք չենք կարողանա ունենալ […]

Թեմաներ/Հաղորդաշարեր՝ Երկար զրույց, Կրթություն

Համրության հաղթահարումից դեպի հասարակական նոր պայմանագիր. Աշոտ Ոսկանյան| Իրողություններ և հեռանկարներ

2018 թ. հունիս 22-24-ը Երևանում տեղի ունեցավ Հումանիտար հետազոտությունների հայկական կենտրոնի նախաձեռնած «Հայաստան 2018. իրողություններ և հեռանկարներ» միջազգային գիտաժողովը: Գիտաժողովը նախաձեռնելիս` Կենտրոնը ելնում էր այն համոզմունքից, որ հայաստանյան հասարակության նկարագրության համար օգտագործվող պաշտոնական դիսկուրսները մեծամասամբ իմիտացիոն բնույթ ունեն և ավելի խճողում, քան բացահատում են երկրում տեղի ունեցող գործընթացների իրական պատկերը։ Ապրիլ-մայիսյան համաժողովրդական շարժումը շատ բան […]

Թեմաներ/Հաղորդաշարեր՝ Իրողություններ և հեռանկարներ, Պատմություն

Արդիականացման խորհրդային նախագիծը. Աշոտ Ոսկանյան | #խորհրդայինժառանգություն

Արդիականացման խորհրդային նախագիծը կդիտարկվի հայոց պատմության մեջ իրականացած արդիականացման փուլերի և արդիականացման արևմտյան մոդելի հետ համեմատության մեջ։ Կներկայացվեն խորհրդային արդիականացման տեսական-գաղափարական նախադրյալները, կցուցադրվի վերջինիս և խորհրդային արդիականացման պրակտիկայի անհամապատասխանությունը։Վերջինիս բացատրության համար կօգտագործվի Ջեյմս Սկոտի առաջարկած «բարձր մոդեռնիզմի» հասկացությունը, որը հնարավորություն է տալիս ցույց տալ խորհրդային արդիականացման պատկանելիությունը ուժեղ պետության կողմից թույլ քաղաքացիական հասարակությանը պարտադրված պարզեցված […]

Թեմաներ/Հաղորդաշարեր՝ Խորհրդային ժառանգություն