Ա-երով զրույց․ Աննա Դավթյան

«Ա-երով զրույց» գրող Աննա Դավթյանի հետ․ գրական միջավայրի, մասսայական գրականության և գրամոլության եզրագծի, հայերենով վեպ գրելու դժվարությունների, հիշողության և, իհարկե «Խաննայի» մասին: Հաղորդաշարի հեղինակները Րաֆֆի Մովսիսյանն ու Օվսաննա Շեկոյանն են, գլխավոր օպերատորը՝ Անդրանիկ Սահակյանը:

Թեմաներ/Հաղորդաշարեր՝ Ա-երով զրույց, Գրականություն, Մշակույթ

Բացահայտումներ #14. 2000-ների բանաստեղծական սերունդ | Աննա Դավթյան

«Բացահայտումներ. 2000-ների բանաստեղծական սերունդ» հաղորդաշարը «դանդաղ ընթերցանության» փորձ է։ Անգլերեն ասում են՝ close reading: Իհարկե, տեքստերի կազմաքանդման, դեկոնստրուկցիայի գործիքակազմի միջոցով։ Ինչո՞ւ՝ 2000-ականների սերունդ։ Որովհետև բոլոր ժամանակներում ասում են՝ բայց ժամանակակից գրականություն կա՞… բայց հիմա գրող կա՞։ Եվ որպես հասարակություն բաց ենք թողնում այստեղ ու հիմա նրանց ճանաչելու, միասին զարգանալու, իրականությունը գրական նոր հայացքով տեսնելու հնարավորությունը։ […]

Թեմաներ/Հաղորդաշարեր՝ Բացահայտումներ, Գրականություն

Ինքնիշխանություն և քաղաքական միֆեր | Աննա Դավթյան-Գևորգյան

Քաղաքական միֆերի և ինքնիշխանության մասին խոսելն առաջին հերթին առիթ է եզրույթների բնորոշման, որն ամենահեշտ գործը չէ, քանի որ այս հասկացությունները մասնագիտական գրականության մեջ ամենատարբեր և երբեմն իրար հակասող բնութագրումներն ունեն։ Հատկապես սա վերաբերում է ինքնիշխանության հասկացությանը, որն Արիստոտելի, Հոբսի, ֆրանսիական և ամերիկյան հեղափոխականների և 20-րդ դարի գիտնականների գրչի տակով անցնելիս, մեծ փոփոխությունների է ենթարկվել։ Կփորձենք […]

Թեմաներ/Հաղորդաշարեր՝ Ինքնիշխանության անատոմիա, Քաղաքականություն

Մարտյան [աուդիո] քրոնիկներ | Աննա Դավթյան

Համաճարակն ու ինքնամեկուսացումն անծանոթ և վախեցնող են շատերիս համար, և բազմաթիվ հարցերի պատասխաններ պարզապես չկան: Լսե՛ք «Մարտյան քրոնիկները», փորձենք միասին հասկանալ փոխակերպվող իրականությունը, որում հայտնվեցինք հանկարծակի ու անպատրաստ:

Թեմաներ/Հաղորդաշարեր՝ Մարտյան քրոնիկա

Միգրացիա, ազգային անվտանգություն և մարդու իրավունքներ. Աննա Դավթյան-Գևորգյան | Սոսե Բարսեղյան

Միգրացիայի և ազգային անվտանգության թեմաները սկսել են խաչվել տարբեր երկրների համատեքստում, և այդ խաչման մասին հետազոտություններ սկսել են արվել համեմատաբար վերջերս, որովհետև միգրացիան, միշտ կապված լինելով անվտանգության հետ, մինչև 19-րդ դարի վերջ – 20-րդ դարի սկիզբ մեծամասամբ եղել է նրա գործիքը: Խնդիրը սկսեց այլ դրսևորում ունենալ, երբ ամրագրվեց մարդու ազատ տեղաշարժի իրավունքը որպես այդպիսին, և […]

Թեմաներ/Հաղորդաշարեր՝ Հասարակություն, Մարդաբանություն, Միգրացիա և հանդուրժողականություն

Կրթության համակարգը հեղափոխությունից հետո. Նունե Դիլանյան | Աննա Դավթյան-Գևորգյան

Կրթությունը, մանավանդ հանրակրթությունը, կարելի է համեմատել փազլ հավաքելու հետ, որովհետև երեխան այն հավաքելիս տեսնում է առնվազն երկու տարբերակիչ՝ գույն և ձև, որոնք իր համար շարժվելու հիմքն են: Երեխային հետաքրքիր չէ ուսումնասիրել փազլի մի կտոր, այլ հետաքրքիր է՝ ինչպես է այդ կտորը կապվելու իր երկրորդ քայլի հետ, և նա սկսում է այդպես շարժվել: Այդ տարբերակիչների մեջ […]

Թեմաներ/Հաղորդաշարեր՝ Երկար զրույց

Աննա Դավթյան. Նրանց աչքերի մեջ կամաց բացվելու է…

*** Նրանց աչքերի մեջ կամաց բացվելու է այլ աշխարհների ծաղիկը, հետո կբացվեն դաշտեր: Դրանք տարածքներ են, ուր մտնում են մենակ, բայց մենակ չեն մնում՝ ինչ-որ անանուն բանի շնորհիվ: Մենք չգիտենք՝ ես և իմ աշակերտները, մինչև ես անվանում եմ բաներ, որոնց անուններն ինձ համար նախապես պարզ չեն եղել: Ես նրանց չեմ սովորեցնում ոչինչ, պարզապես նրանց հետ […]

Թեմաներ/Հաղորդաշարեր՝ Պոեզիա

Աննա Դավթյան

Ամենաշատ ունեցածս պայծառությունն է, հիմա, երբ հոգսեր ունեցա ու երբ լռեցի, ու ամեն ինչին շուրջս տեսա, ու ամեն ինչ խոսեց ու պատմեց իրենից` հրաշալի եղանակով, ու ամեն բան իր կյանքով հավասարվեց ինձ, ու ես կարողացա կիսվել ու ետ ամբողջանալ, ես լցվեցի շնորհակալությամբ ու շնորհով, ինձ տրվեց նոր տեղ, ու հինը շրջվեց նորի մեջ, ես կարողացա […]

Թեմաներ/Հաղորդաշարեր՝ Պոեզիա

Աննա Դավթյան

Ե. Չ.-ին Երազներիդ միջով՝ հաստատ՝ որպես ծովի տակի այգի, ջրածածան երկիր, հմայական եկող, նավերի կին նավորդ՝ փնտրված Նավզիկե, մարմնով տենչած գավաթ, երազված թույն, կանչել ես ինձ, իմացել ես, որ կամ: Եկա՝ ճամփադ հատեմ, եկա՝ ճկվեմ թևերիդ մեջ, եկա՝ կուրծքդ ճմլեմ անտանելի սիրով, կարմիր շունչդ բռնեմ օփիումի դեմ, եկա՝ երկսայր լեզվով սիրտդ խայթեմ, ինչպես երազել ես, […]

Թեմաներ/Հաղորդաշարեր՝ Պոեզիա