Տիտանի երկօքսիդի կիրառությունները. Վարդան Գալստյան

Տիտանի երկօքսիդի կիրառությունները. Վարդան Գալստյան

Տիտանի երկօքսիդն ունի մի շարք յուրահատկություններ: Առաջին անգամ այդ էֆեկտը  հայտնաբերվել է 1967թ. Տոկիոյի համալսարանի պրոֆեսորներից մեկի՝ Ֆուջիշիմայի կողմից լրիվ պատահաբար: Պարզվեց, որ եթե տիտանի երկօքսիդը տեղադրենք ջրում, արևի լուսավորության տակ այն փոխազդեցության մեջ է մտնում ջրի մակերևույթի հետ, քանի որ մակերևույթին էլեկտրոն խոռոչների կոնցենտրացիան շատանում է, առաջանում են շատ ակտիվ ռադիկալներ, որոնք իրենց հերթին փոխազդեցության մեջ են մտնում ջրի մեջ գոյություն ունեցող տարբեր տեսակի օտար մարմինների հետ, արդյունքում կազմվում են գազային միացություններ, որոնք էլ դուրս են գալիս շրջակա միջավայր: Այսպես, օրինակ, կարելի է ջուրը մաքրել: Հետագայում սկսեցին տարբեր կիրառությունների համար հետազոտել տիտանի երկօքսիդը: Ստեղծվեցին ինքնամաքրվող մակերևույթները: Հենց նույն շենքերի պատերը արտաքինից կարելի է պատել տիտանի երկօքսիդի բարակ շերտով, և արևի լուսավորության ժամանակ, այսինքն՝ ցերեկային ժամերին եթե անձրև էր գալիս, աշխատում էր այդ էֆեկտը, պատերն ինքնամաքրվում էին, և քաղաքներում այլևս անհրաժեշտություն չկար հավելյալ ծախսեր անելու շենքերի պատերի մաքրման համար: 

Մեկնաբանություններ

Մեկնաբանել

Share Button

Դիտեք նաև՝

Մեկնաբանել

Your email address will not be published. Required fields are marked *